Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Ճշմարտությունը Աստծու մասին

Ճշմարտությունը Աստծու մասին

Ինչպիսի՞ մարմին ունի Աստված

«Աստված Ոգի է» (Հովհաննես 4։24

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ոգեղեն էակ է (2 Կորնթացիներ 3։17)։ Հետևաբար, նա մեզանից չափազանց բարձր է, և մենք չենք կարող տեսնել նրան։ Նա «հավիտենության Թագավոր է՝ անապականելի և անտեսանելի»,— գրված է 1 Տիմոթեոս 1։17-ում։ Աստծու Խոսքը նաև նշում է. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել» (1 Հովհաննես 4։12

Մեր Արարիչը այնքան բարձր է մեզանից, որ անգամ չենք էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի արտաքին նա ունի։ «Ո՞ւմ կարող եք նմանեցնել Աստծուն և ո՞ւմ հետ կարող եք համեմատել նրան»,— գրված է Եսայիա 40։18-ում։ Նույնիսկ ակնածանք ներշնչող երկինքը չի կարող համեմատվել Ամենակարողի հետ (Եսայիա 40։22, 26

Սակայն կան բանական արարածներ, ովքեր կարող են տեսնել Աստծուն ու երես առ երես խոսել նրա հետ։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Նրանք նույնպես ոգեղեն էակներ են և ապրում են երկնքում (1 Թագավորներ 22։21; Եբրայեցիներ 1։7)։ Այս գերմարդկային արարածների մասին, որոնք կոչվում են հրեշտակներ, Հիսուս Քրիստոսն ասաց. «[Նրանք] միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը» (Մատթեոս 18։10

 Աստված ամենո՞ւր է

«Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»» (Մատթեոս 6։9

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը չի սովորեցնում, թե Աստված ամենուր է, այսինքն՝ որպես անդեմ ուժ՝ միևնույն ժամանակ կարող է ամեն տեղ լինել։ Ինչպես ցույց են տալիս Հիսուսի խոսքերը, արձանագրված Մատթեոս 6։9 և 18։10 համարներում, Աստված անձնավորություն է՝ «Հայր», և բնակվում է երկնքում՝ իր «բնակության տեղում» (1 Թագավորներ 8։43

Իր կյանքի վերջում Հիսուսն ասաց. «Այժմ թողնում եմ աշխարհը ու գնում եմ Հոր մոտ» (Հովհաննես 16։28)։ Այն բանից հետո, երբ Քրիստոսը մահացավ ու հարություն առավ որպես ոգեղեն էակ, «համբարձվեց բուն երկինք, որպեսզի.... ներկայանա Աստծու երեսի առաջ» (Եբրայեցիներ 9։24

Աստծու մասին այս փաստերը կարևոր են։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին այն պատճառով, որ Աստված անձնավորություն է, և մենք կարող ենք սովորել նրա մասին ու մոտենալ նրան (Հակոբոս 4։8)։ Բացի այդ, Աստծու մասին ճշմարտությունը պաշտպանում է մեզ կեղծ երկրպագությունից, օրինակ՝ անկենդան պատկերներին կամ առարկաներին երկրպագելուց։ 1 Հովհաննես 5։21-ում կարդում ենք. «Որդյակնե՛ր, հեռու պահեք ձեզ կուռքերից»։

Ի՞նչ առումով են մարդիկ ստեղծված Աստծու պատկերով

«Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան. տղամարդ և կին ստեղծեց նրանց» (Ծննդոց 1։27

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Մենք՝ մարդիկս, Աստծու հատկություններն արտացոլելու պոտենցիալ ունենք, օրինակ՝ նրա սերը, արդարությունը և իմաստությունը։ Աստվածաշունչն ասում է. «Ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես և շարունակեք քայլել սիրո մեջ» (Եփեսացիներ 5։1, 2

Աստված նաև մեզ ստեղծել է ազատ կամքով, որի շնորհիվ կարողանում ենք տարբերել ճիշտը սխալից և տարբեր ձևերով սեր դրսևորել ուրիշների հանդեպ (1 Կորնթացիներ 13։4–7)։ Մենք նաև օժտված ենք ստեղծագործելու, կյանքից հաճույք ստանալու, զարմանահրաշ միջավայրով հիանալու կարողությամբ։ Այս ամենից բացի, մենք ստեղծված ենք հոգևոր կարիքներով, այսինքն՝ օժտված ենք մեր Արարչի ու նրա կամքի մասին սովորելու բնական ցանկությամբ (Մատթեոս 5։3

Աստվածաշնչյան ճշմարտությունը կարող է օգնել քեզ։ Երբ շարունակում ենք շատ բան իմանալ Աստծու մասին և ընդօրինակել նրան, ապրում ենք այնպիսի կյանքով, որը նա նպատակադրել էր։ Արդյունքում ունենում ենք երջանիկ կյանք, բավարարվածության, գոհունակության զգացում ու ներքին խաղաղություն (Եսայիա 48։17, 18)։ Այո՛, Աստված գիտի, որ իր գրավիչ հատկությունները ջերմացնում են մարդկանց սրտերը, և նա անկեղծ անհատներին ձգում է դեպի իրեն, ինչի շնորհիվ նրանք կանգնում են հավիտենական կյանքի տանող ճանապարհին (Հովհաննես 6։44; 17։3