Մատթեոս 5։1-48

5  Տեսնելով բազմությանը՝ նա բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրա մոտ եկան,  և նա սկսեց ուսուցանել նրանց՝ ասելով.  «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները+, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը+։  Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև նրանք կմխիթարվեն+։  Երջանիկ են նրանք, ովքեր հեզ*+ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը+։  Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ+ են արդարության, որովհետև նրանք կկշտանան+։  Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած+ են, որովհետև նրանց հանդեպ ողորմած կլինեն։  Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր+ են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն+։  Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար+ են, որովհետև նրանք կկոչվեն «Աստծու որդիներ»+։ 10  Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են+ արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ 11  Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում+ և հալածում+ են ձեզ ու ստելով ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով։ 12  Ուրախացե՛ք և ցնծացե՛ք+, որովհետև ձեր վարձատրությունը+ մեծ է երկնքում. չէ՞ որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին+։ 13  Դուք երկրի աղն+ եք։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը։ Այն այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կնետվի+, որտեղ մարդկանց ոտների տակ կկոխկռտվի։ 14  Դուք աշխարհի լույսն եք+։ Մի քաղաք, որը լեռան վրա է գտնվում, չի կարող թաքնվել։ 15  Երբ մարդիկ ճրագ են վառում, դնում են ոչ թե գրվանի*+ տակ, այլ ճրագակալի վրա, և այն լուսավորում է տանը եղողներին։ 16  Այդպես էլ թող ձեր լույսը+ շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը+ և փառք տան+ ձեր Հորը, որ երկնքում է։ 17  Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը+ կամ Մարգարեները* կործանելու։ Ես եկա ոչ թե կործանելու, այլ կատարելու+։ 18  Ճշմարիտ ասում եմ ձեզ. նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան+, Օրենքի ամենափոքր տառը կամ տառի մի մասնիկը չի անհետանա, մինչև որ բոլոր բաները չկատարվեն+։ 19  Ուստի ով որ այս պատվիրաններից ամենափոքրը խախտի+ և մարդկանց նույն բանն անել սովորեցնի, «ամենափոքրը» կկոչվի երկնքի թագավորության համար*+։ Իսկ ով որ կատարի և սովորեցնի+ դրանք, «ամենամեծը»+ կկոչվի երկնքի թագավորության համար*։ 20  Ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելին չլինի, քան դպիրներինը և փարիսեցիներինը+, դուք երբեք չեք մտնի+ երկնքի թագավորություն։ 21  Լսել եք, որ հնում ապրող մարդկանց ասվեց. «Մի՛ սպանիր+։ Ով որ սպանի+, հաշիվ պետք է տա դատարանի առաջ»+։ 22  Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակի զայրացած+ մնալ իր եղբոր վրա, հաշիվ պետք է տա+ դատարանի առաջ, իսկ ով որ իր եղբոր հասցեին ստորացուցիչ անարգական խոսք ասի, հաշիվ պետք է տա Գերագույն դատարանի առաջ։ Բայց ով որ ասի՝ «ողորմելի հիմար», ենթակա կլինի կրակոտ գեհենին*+։ 23  Հետևաբար, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ+ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-​որ բան ունի+, 24  թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ+ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ+։ 25  Երբ մեկը օրենքի հիման վրա բողոքում է քո դեմ, գործերդ արագ հարթիր այդ մարդու հետ, քանի դեռ նրա հետ դատարանի ճանապարհին ես գտնվում, որ չլինի թե հանկարծ նա քեզ հանձնի դատավորի ձեռքը+, իսկ դատավորը՝ դատարանի սպասավորի ձեռքը, և դու բանտը գցվես։ 26  Հաստատ ասում եմ քեզ, որ այնտեղից դուրս չես գա, մինչև որ քո վերջին լուման չվճարես+։ 27  Լսել եք, որ ասվեց. «Շնություն մի՛ գործիր»+։ 28  Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ+ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց+ նրա հետ իր սրտում+։ 29  Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր+, որովհետև քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենը գցվի+։ 30  Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն ու մի կողմ գցիր+, որովհետև քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենում հայտնվի։ 31  Նաև ասվեց. «Ով իր կնոջից բաժանվի+, թող բաժանման վկայական տա նրան»+։ 32  Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով բաժանվում է իր կնոջից առանց պոռնկության*+ պատճառի, դրդում է նրան շնություն գործելու+, և ով ամուսնանում է բաժանված կնոջ հետ, շնություն է գործում+։ 33  Դարձյալ լսել եք, որ հնում ապրող մարդկանց ասվեց. «Երդումդ զանց մի՛ արա+, այլ կատարիր Եհովային տված խոստումներդ»+։ 34  Բայց ես ասում եմ ձեզ. ընդհանրապես մի՛ երդվիր+, ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է+, 35  ո՛չ երկրով, քանի որ այն նրա ոտքերի պատվանդանն+ է, ո՛չ Երուսաղեմով, քանի որ այն մեծ Թագավորի քաղաքն է+, 36  և ո՛չ էլ քո գլխով, քանի որ չես կարող գլխիդ մի մազն անգամ սպիտակ կամ սև դարձնել։ 37  Այլ թող ձեր «այո»-​ն այո լինի, և «ոչ»-​ը՝ ոչ+, որովհետև սրանից ավելին Չարից+ է։ 38  Լսել եք, որ ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ»+։ 39  Բայց ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է, այլ եթե մեկը ապտակի քո աջ երեսին+, մյուսն էլ նրան դարձրու։ 40  Եթե մեկը ուզում է քեզ դատի տալ, որպեսզի վերցնի քո հանդերձներից մեկը, հագինդ էլ տուր+։ 41  Եթե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն, նրա հետ երկու մղոն գնա+։ 42  Տուր քեզանից խնդրողին և երես մի՛ դարձրու նրանից, ով քեզանից առանց տոկոսի+ պարտք է ուզում վերցնել։ 43  Լսել եք, որ ասվեց. «Սիրի՛ր մերձավորիդ+ և ատի՛ր թշնամուդ»+։ 44  Բայց ես ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին+ և աղոթել ձեզ հալածողների համար+, 45  որպեսզի լինեք որդիները ձեր Հոր+, որ երկնքում է, քանի որ նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա+։ 46  Եթե սիրեք ձեզ սիրողներին, էլ ի՞նչ վարձատրություն կունենաք+։ Մի՞թե հարկահավաքներն էլ նույնը չեն անում։ 47  Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ արտասովոր բան արած կլինեք։ Մի՞թե ուրիշ ազգերի մարդիկ էլ նույնը չեն անում։ 48  Ուստի կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «մեղմ»։
Հացահատիկ չափելու մեծ աման։
Օրենքը և Մարգարեները վերաբ. են ամբողջ ԵԳ-ին։
Այսինքն՝ պիտանի կլինի մտնելու երկնքի թագավորություն։
Այսինքն՝ պիտանի չի լինի մտնելու երկնքի թագավորություն։
Տե՛ս հավելված 12։
Տե՛ս հավելված 14։