Մատթեոս 12։1-50

12  Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով+։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին ցորենի հասկեր պոկել և ուտել+։  Տեսնելով դա՝ փարիսեցիներն ասացին նրան+. «Քո աշակերտներն անում են այն, ինչը օրենքով անթույլատրելի է անել շաբաթ օրը»+։  Նա էլ ասաց նրանց. «Չե՞ք կարդացել արդյոք, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին+,  թե ինչպես նա Աստծու տուն մտավ, և թե ինչպես նրանք կերան ընծայված հացերը+, ինչն օրենքով թույլատրված չէր ուտել+ ո՛չ նրան, ո՛չ էլ նրա հետ եղողներին, այլ միայն քահանաներին+։  Կամ չե՞ք կարդացել Օրենքում+, որ շաբաթ օրերին քահանաները տաճարում խախտում են շաբաթը, բայցևայնպես մնում են անմեղ+։  Բայց ասում եմ ձեզ, այստեղ կա մեկը, ով տաճարից մեծ է+։  Սակայն եթե հասկանայիք, թե ինչ են նշանակում՝ «ես ողորմություն+ եմ ուզում և ոչ թե զոհ»+ խոսքերը, ապա չէիք դատապարտի անմեղներին,  քանի որ մարդու Որդին շաբաթի+ Տերն է»+։  Հեռանալով այդտեղից՝ նա գնաց նրանց ժողովարանը։ 10  Այնտեղ չորացած ձեռքով մի մարդ կար+։ Հիսուսին հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել»։ Այս հարցը տվեցին նրան մեղադրելու դիտավորությամբ+։ 11  Նա էլ ասաց նրանց. «Եթե ձեզանից որևէ մեկի միակ ոչխարը շաբաթ օրը փոսն+ ընկնի, մի՞թե չի բռնի ու դուրս չի հանի նրան+։ 12  Ուրեմն որքան ավելի թանկ է մարդը ոչխարից+։ Ուստի Օրենքով թույլատրելի է շաբաթ օրը բարի գործ անել»։ 13  Ապա ասաց այդ մարդուն. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա էլ մեկնեց, և ձեռքն առողջացավ, ինչպես որ մյուս ձեռքն էր+։ 14  Բայց փարիսեցիները դուրս գնացին ու խորհուրդ արին նրա դեմ, որ վերացնեն նրան+։ 15  Իմանալով այդ մասին՝ Հիսուսը հեռացավ այդտեղից։ Շատերը գնացին նրա հետևից, և նա բոլորին բուժեց+, 16  սակայն խստորեն պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չհայտնեն+, 17  որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը. 18  «Ահա իմ ծառան+, որին ես ընտրել եմ, և իմ սիրելին+, որին իմ հոգին հավանել է։ Ես իմ ոգին կդնեմ նրա վրա+, և նա ազգերին կբացահայտի, թե ինչ է արդարությունը։ 19  Նա չի հակաճառի+, չի բղավի, և որևէ մեկը հրապարակներում* չի լսի նրա ձայնը։ 20  Վնասված եղեգը չի կոտրի և մարող պատրույգը չի հանգցնի+, և արդարությունը+ նա կհասցնի իր հաղթանակին։ 21  Ազգերը իրենց հույսը նրա անվան վրա կդնեն»+։ 22  Այնուհետև նրա մոտ բերեցին մի դիվահար մարդու, որը նաև կույր էր ու համր, և նա բուժեց նրան, այնպես որ նա սկսեց խոսել ու տեսնել։ 23  Եվ ողջ բազմությունը ապշահար եղավ ու ասաց+. «Արդյոք սա չէ՞ Դավթի Որդին»+։ 24  Դա լսելով՝ փարիսեցիներն ասացին. «Այս մարդը դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեհեղզեբուղի* օգնությամբ»+։ 25  Իմանալով նրանց մտքերը+՝ նա ասաց. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա+, և ամեն քաղաք կամ տուն, որ բաժանված է իր մեջ, կանգուն չի մնա։ 26  Նույն ձևով էլ եթե Սատանան Սատանային է հանում, ապա նա արդեն բաժանված է իր մեջ, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա։ 27  Իսկ եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում+, ապա ձեր որդինե՞րը ում միջոցով են հանում նրանց։ Ահա թե ինչու նրանք կլինեն ձեր դատավորները։ 28  Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն իսկապես հասել է ձեզ+։ 29  Կամ ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի ուժեղ մարդու տուն և հափշտակել նրա կահ-​կարասին, եթե նախ չկապի այդ մարդուն։ Միայն այդ դեպքում նա կկարողանա կողոպտել նրա տունը+։ 30  Նա, ով իմ կողմից չէ, հակառակ է ինձ, և նա, ով չի հավաքում ինձ հետ, ցրում է+։ 31  Ուստի ասում եմ ձեզ. ամեն տեսակ մեղք և հայհոյանք կներվի մարդկանց, բայց ոգու դեմ հայհոյանքը չի ներվի+։ 32  Ով որ մարդու Որդու դեմ որևէ բան խոսի, կներվի նրան+, բայց ով որ սուրբ ոգու դեմ խոսի, չի ներվի նրան ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում*+։ 33  Կա՛մ ծառը լավը դարձրեք և նրա պտուղը՝ լավ, կա՛մ էլ ծառը փտած դարձրեք և նրա պտուղն էլ փտած, որովհետև ծառը իր պտղից է ճանաչվում+։ 34  Իժերի՛ ծնունդներ+, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք+։ Չէ՞ որ սրտի լիությունից է բերանը խոսում+։ 35  Բարի մարդը իր բարի գանձերից բարի բաներ է հանում+, բայց չար մարդը իր չար գանձերից չար բաներ է հանում+։ 36  Ասում եմ ձեզ. ամեն անպետք խոսքի համար, որ մարդիկ խոսում են, հաշիվ պիտի տան+ Դատաստանի օրը, 37  որովհետև քո խոսքերով պիտի արդար հայտարարվես և քո խոսքերով պիտի դատապարտվես»+։ 38  Այնուհետև դպիրներից ու փարիսեցիներից ոմանք նրան ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք նշան տեսնել քեզնից»+։ 39  Նա էլ պատասխանեց նրանց. «Չար և շնացող+ սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն բացի Հովնան մարգարեի նշանից, ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան+։ 40  Ինչպես Հովնանը+ երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում, այնպես էլ մարդու Որդին+ երեք օր ու երեք գիշեր+ կլինի երկրի սրտում+։ 41  Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ+ և կդատապարտեն+ նրան, որովհետև երբ Հովնանը+ քարոզեց նրանց, զղջացին։ Բայց ահա Հովնանից էլ մեծն է այստեղ։ 42  Հարավի թագուհին+ դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի հետ և կդատապարտի նրան, քանի որ նա երկրի ծայրերից եկավ՝ Սողոմոնի իմաստությունը լսելու։ Բայց ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ+։ 43  Երբ անմաքուր ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստի տեղ գտնի, բայց ոչինչ չի գտնում+։ 44  Ապա ասում է. «Հետ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա»։ Եվ վերադառնալով գտնում է այն դատարկ, ավլած-​մաքրած ու զարդարած։ 45  Հետո գնում է և իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է վերցնում իր հետ+, և ներս մտնելով՝ նրանք բնակվում են այնտեղ։ Եվ այդ մարդու վերջնական վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբնականը+։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»+։ 46  Մինչ նա խոսում էր ժողովրդի հետ, նրա մայրն ու եղբայրները+ կանգնած էին դրսում և ուզում էին նրա հետ խոսել։ 47  Ինչ-​որ մեկը նրան ասաց. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են քեզ հետ խոսել»։ 48  Նա էլ ասաց նրան . «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»+։ 49  Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները+։ 50  Ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «լայն ճանապարհներում»։
Հվնբր Բահաղ-​Զեբուղ անվան փոփոխված ձևն է, որը նշ. է «ճանճերի տիրակալ»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։