Հովհաննես 4։1-54

4  Երբ Տերն իմացավ, որ փարիսեցիները լսել են, որ ինքը՝ Հիսուսը, ավելի շատ աշակերտներ է պատրաստում ու մկրտում+, քան Հովհաննեսը  (թեև Հիսուսն անձամբ չէր մկրտում, այլ նրա աշակերտներն էին մկրտում),  թողեց Հրեաստանը և կրկին գնաց Գալիլեա։  Բայց անհրաժեշտ էր, որ նա Սամարիայի+ միջով անցներ։  Ուստի եկավ Սամարիայի Սյուքար կոչվող քաղաքը՝ այն դաշտի մոտ, որը Հակոբն իր որդի Հովսեփին էր տվել+։  Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը+։ Հիսուսը, ճամփորդությունից հոգնած, նստեց աղբյուրի մոտ։ Մոտավորապես վեցերորդ ժամն* էր։  Մի կին, որ Սամարիայից էր, եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ջո՛ւր տուր խմեմ»։  (Նրա աշակերտները գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու)։  Եվ սամարացի կինը հարցրեց նրան. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր խնդրում»։ (Բանն այն է, որ հրեաները ոչ մի առնչություն չեն ունենում սամարացիների հետ+ 10  Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե իմանայիր, թե որն է Աստծու ձրի պարգևը+ և այն, թե ով է+ քեզ ասում՝ «ջուր տուր խմեմ», դու կխնդրեիր նրան, և նա քեզ կենդանի ջուր կտար»+։ 11  Կինն ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, որ ջուր հանես, իսկ ջրհորը խորն է։ Ուրեմն որտեղի՞ց քեզ այդ կենդանի ջուրը։ 12  Մի՞թե դու ավելի մեծ+ ես, քան մեր նախահայր Հակոբը, որ տվեց մեզ այս ջրհորը, որտեղից ինքն էր խմում, նաև իր որդիներն ու անասունները»։ 13  Հիսուսը պատասխանեց նրան. «Բոլոր նրանք, ովքեր խմեն այս ջրից, նորից կծարավեն։ 14  Իսկ ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի+։ Այն ջուրը, որը ես կտամ նրան, ջրի աղբյուր կդառնա+ նրա մեջ, որ կբխի հավիտենական կյանք տալու համար»+։ 15  Կինն էլ ասաց. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որ այլևս չծարավեմ ու չգամ այս վայրը՝ ջուր հանելու»։ 16  Իսկ նա ասաց նրան. «Գնա՛, կանչի՛ր ամուսնուդ, և եկեք այստեղ»։ 17  Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Լա՛վ ասացիր, թե՝ «ամուսին չունեմ», 18  որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, իսկ այն մարդը, որի հետ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ։ Այդ բանը ճիշտ ասացիր»։ 19  Կինն ասաց նրան. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե+ ես։ 20  Մեր նախահայրերը այս սարի վրա էին երկրպագություն անում+, բայց դուք ասում եք, թե Երուսաղեմն է այն վայրը, որտեղ մարդիկ պետք է երկրպագություն անեն»+։ 21  Հիսուսն էլ ասաց. «Հավատա՛ ինձ, ո՛վ կին. գալիս է ժամը, երբ ո՛չ այս սարի վրա կերկրպագեք+ Հորը և ո՛չ էլ Երուսաղեմում+։ 22  Դուք երկրպագում եք նրան, ում չեք ճանաչում+, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում ճանաչում ենք, որովհետև փրկությունը հրեաներից է+։ 23  Սակայն գալիս է ժամը և հիմա էլ է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով+ և ճշմարտությամբ+, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար+։ 24  Աստված Ոգի է+, և նրան երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն նրան»+։ 25  Կինն էլ ասաց. «Ես գիտեմ, որ Մեսիան+, որը Քրիստոս+ է կոչվում, գալու է։ Եվ երբ որ գա, նա մեզ ամեն ինչ բացահայտ կասի»։ 26  Հիսուսն էլ ասաց նրան. «Ես, որ խոսում եմ քեզ հետ, ես հենց նա եմ»+։ 27  Այդ պահին նրա աշակերտները եկան։ Նրանք զարմացան, որովհետև նա կնոջ հետ էր խոսում, սակայն նրանցից ոչ մեկը չհարցրեց, թե՝ «ի՞նչ ես ուզում» կամ «ինչո՞ւ ես նրա հետ խոսում»։ 28  Իսկ կինը, թողնելով իր ջրի սափորը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. 29  «Եկե՛ք ու տեսե՛ք այն մարդուն, որն ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ։ Արդյոք նա՞ չէ Քրիստոսը»+։ 30  Նրանք էլ դուրս ելան քաղաքից ու եկան նրա մոտ։ 31  Այդ միջոցին աշակերտները խնդրում էին նրան ու ասում. «Ռաբբի՛+, հա՛ց կեր»։ 32  Բայց նա ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որի մասին դուք չգիտեք»։ 33  Աշակերտները սկսեցին իրար ասել. «Ինչ-​որ մեկը նրան ուտելու բա՞ն է բերել»։ 34  Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Իմ կերակուրն+ այն է, որ ինձ ուղարկողի կամքը+ կատարեմ և նրա գործն ավարտեմ+։ 35  Չէ՞ որ դուք ասում եք՝ դեռ չորս ամիս կա նախքան հունձը։ Բայց ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի+ համար։ Արդեն 36  հնձվորն էլ ստանում է իր վարձը և բերք է հավաքում հավիտենական կյանքի+ համար, որպեսզի թե՛ ցանողը+ և թե՛ հնձողը իրար հետ ուրախանան+։ 37  Հենց սրանով է ճշմարիտ այն խոսքը, որ ասում է. «Մեկը ցանում է, իսկ մյուսը՝ հնձում»։ 38  Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչի վրա դուք չեք աշխատել։ Ուրիշները աշխատեցին+, իսկ դուք օգտվեցիք նրանց աշխատանքից»։ 39  Եվ այդ քաղաքի սամարացիներից շատերը հավատացին+ նրան այն կնոջ խոսքերի շնորհիվ, որը վկայեց՝ ասելով. «Նա ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ»+։ 40  Ուստի երբ սամարացիները եկան նրա մոտ, սկսեցին խնդրել, որ իրենց մոտ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց+։ 41  Ուրիշ շատերն էլ հավատացին նրան իր ասած խոսքերի շնորհիվ+ 42  և ասում էին կնոջը. «Այլևս քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք+ և գիտենք, որ իսկապես այս մարդն է աշխարհի փրկիչը»+։ 43  Երկու օր անց նա հեռացավ այդտեղից ու գնաց Գալիլեա+։ 44  Հիսուսն ինքը ասում էր, որ մարգարեն պատիվ չունի իր հայրենիքում+։ 45  Երբ հասավ Գալիլեա, գալիլեացիները ընդունեցին նրան, քանի որ իրենք էլ էին տոնի առթիվ գնացել Երուսաղեմ+ և տեսել էին այն բոլոր բաները, որ նա արել էր տոնի+ ժամանակ։ 46  Նա դարձյալ եկավ Գալիլեայի Կանա+ քաղաք, որտեղ ջուրը գինի էր դարձրել+։ Թագավորի պալատականներից մի մարդ կար Կափառնայումում+, որի որդին հիվանդ էր։ 47  Երբ այդ մարդը լսեց, որ Հիսուսը Հրեաստանից եկել է Գալիլեա, գնաց նրա մոտ ու սկսեց խնդրել նրան, որ իջնի ու բուժի իր որդուն, քանի որ նա մահամերձ էր։ 48  Բայց Հիսուսն ասաց նրան. «Մինչև որ նշաններ+ ու հրաշքներ+ չտեսնեք, չեք հավատա»։ 49  Թագավորի պալատականն ասաց նրան. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ երեխաս չի մահացել»։ 50  Հիսուսն էլ ասաց. «Գնա՛+, քո որդին ողջ է»+։ Այդ մարդը հավատաց Հիսուսի խոսքին ու գնաց։ 51  Երբ նա դեռ ճանապարհով իջնում էր, նրա ծառաները դիմավորեցին նրան, որպեսզի հայտնեն, որ իր տղան ողջ է+։ 52  Ուստի սկսեց նրանց հարցուփորձ անել, թե նա որ ժամին ապաքինվեց։ Նրանք էլ ասացին. «Երեկ՝ յոթերորդ ժամին*, ջերմությունը+ թողեց»։ 53  Եվ հայրը հասկացավ, որ դա հենց այն ժամն էր+, երբ Հիսուսն իրեն ասել էր՝ «քո որդին ողջ է»։ Եվ նա ու իր ամբողջ ընտանիքը հավատացին+։ 54  Սա երկրորդ հրաշքն+ էր, որ Հիսուսը կատարեց, երբ Հրեաստանից եկավ Գալիլեա։

Ծանոթագրություններ

Արևածագից հաշված՝ մոտ կեսօրվա ժ. 12։00։
Արևածագից հաշված՝ մոտ ժ. 13։00։