Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները մասնակցո՞ւմ են միջդավանանքային գործերի

Եհովայի վկաները մասնակցո՞ւմ են միջդավանանքային գործերի

 Լինելով Եհովայի վկաներ՝ մենք տարբեր կրոնների պատկանող մարդկանց հետ ուրախությամբ խոսում ենք հավատին առնչվող հարցերի մասին, սակայն չենք մասնակցում միջդավանանքային գործերի, այսինքն՝ Աստծուն չենք երկրպագում այն անհատների հետ, ովքեր այլ հավատալիքներ ունեն։ Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին հորդորում է «միաբանված լինել»։ Այս միաբանությանը նպաստող կարևոր գործոններից մեկը հավատալիքների հարցում մի մտքի լինելն է (1 Կորնթացիներ 1:10; Եփեսացիներ 4:16; Փիլիպպեցիներ 2:2)։ Դա ավելին է, քան պարզապես այնպիսի առաքինությունների արժեքը գնահատելը, ինչպիսիք են սերը, կարեկցանքն ու ներողամտությունը։ Մեր հավատալիքները հիմնված են աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքների վրա, առանց որոնց՝ մեր հավատը զուր կլիներ (Հռոմեացիներ 10:2, 3

 Աստվածաշունչը այլ կրոնի անդամների հետ երկրպագության հարցում միավորվելը համեմատում է անհավասար ու անհամապատասխան լծի տակ լինելու հետ, ինչը կվնասի քրիստոնյայի հավատը (2 Կորնթացիներ 6:14–17)։ Հիսուսը դեմ էր այն բանին, որ իր աշակերտները ներգրավվեին միջդավանանքային գործերի մեջ (Մատթեոս 12:30; Հովհաննես 14:6Մովսեսի միջոցով տրված Աստծու Օրենքը հին իսրայելացիներին արգելում էր հարևան ազգերի հետ Աստծուն երկրպագելը (Ելք 34:11–14)։ Ավելի ուշ, երբ այլակրոն ազգերից մարդիկ օգնություն առաջարկեցին հավատարիմ իսրայելացիներին, նրանք մերժեցին այն, քանի որ դա կնշանակեր կրոնական կապեր հաստատել այլ հավատալիքներ ունեցողների հետ (Եզրաս 4:1–3

Եհովայի վկաները աստվածաշնչյան թեմաներով զրուցո՞ւմ են այլադավան մարդկանց հետ

 Այո՛։ Օրինակ՝ 2023թ.-ին մենք 1 791 490 713 ժամ ենք տրամադրել, որպեսզի զրուցենք այլ դավանանք ունեցող մարդկանց հետ։ Ինչպես Պողոս առաքյալը, այնպես էլ մենք փորձում ենք հասկանալ «հնարավորինս շատ մարդկանց» մտածելակերպը և հավատալիքները (1 Կորնթացիներ 9:19–22)։ Բացի այդ, զրուցելիս անկեղծորեն ջանում ենք «խոր հարգանք» ցույց տալ նրանց նկատմամբ՝ կիրառելով աստվածաշնչյան խորհուրդը (1 Պետրոս 3:15