Սաղմոս 31։1-24

Նվագավարին։ Դավթի երգը։ 31  Քեզ մոտ եմ, ո՛վ Եհովա, ապաստան գտել+։ Թող որ ես երբեք ամոթ չզգամ+։ Քո արդարությամբ ազատի՛ր ինձ+։   Ականջդ դեպի ինձ խոնարհեցրու+։ Շտապիր ազատել ինձ+, Քարե ամրոց եղիր ինձ համար+,Ամուր տուն, որ փրկես ինձ+։   Դո՛ւ ես իմ վեմը և իմ ամրոցը+,Հանուն քո անվան+ դու կառաջնորդես ու կղեկավարես ինձ+։   Դու ինձ դուրս կբերես այն ցանցից, որը գաղտնի թաքցրել են ինձ համար+,Որովհետև դո՛ւ ես իմ ամրոցը+։   Քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին+։ Դու փրկագնով ազատել ես ինձ+, ո՛վ Եհովա, ճշմարտությա՛ն Աստված+։   Ես ատում եմ նրանց, ովքեր անարժեք և ունայն կուռքերի են պաշտում+,Սակայն ես Եհովային եմ ապավինում+։   Քո սիրառատ բարությամբ եմ ուրախանալու ու ցնծալու+,Որովհետև դու տեսար իմ տառապանքը+,Իմացար հոգուս վիշտը+,   Չմատնեցիր ինձ թշնամու ձեռքը+Եվ ոտքերս լայնարձակ տեղում կանգնեցրիր+։   Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՛վ Եհովա, որովհետև ես անչափ նեղված եմ+։ Վշտից տկարացել են աչքս+, հոգիս ու որովայնս+։ 10  Կյանքս տրտմությամբ է ավարտվում+,Եվ տարիներս՝ հառաչանքով+։ Իմ անօրենության պատճառով ուժս թուլացել է+,Եվ ոսկորներս մաշվել են+։ 11  Ինձ թշնամություն անողների+ աչքին ես նախատինք եմ դարձել+,Եվ ավելի մեծ նախատինք՝ իմ մերձավորների համար+, Ծանոթներիս համար ահ ու սարսափ եմ դարձել+։Դրսում ինձ տեսնելով՝ նրանք փախչում են ինձանից+։ 12  Մոռացել են ինձ, ինչպես մի մեռյալի, որին չեն հիշում իրենց սրտերում+։Ես նմանվել եմ կոտրված անոթի+, 13  Որովհետև շատերից չարախոսություններ եմ լսում+,Բոլոր կողմերից վախը պատել է ինձ+։ Երբ նրանք մեկտեղ իմ դեմ են հավաքվում+,Խորհում են, թե ինչպես կորցնեն հոգիս*+։ 14  Բայց ես քե՛զ եմ վստահում, ո՛վ Եհովա+, Եվ ասում եմ. «Դո՛ւ ես իմ Աստվածը»+։ 15  Իմ օրերը քո ձեռքում են+, Ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից ու ինձ հալածողներից+։ 16  Երեսդ քո ծառայի վրա փայլեցրու+, Փրկի՛ր ինձ քո սիրառատ բարությամբ+։ 17  Ո՛վ Եհովա, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում+։ Թող ամբարիշտներն ամաչեն+,Թող լռության մատնվեն գերեզմանում*+։ 18  Թող պապանձվեն ստախոս շուրթերը+,Որ արդարի դեմ են խոսում+ անզուսպ ամբարտավանությամբ ու արհամարհանքով+։ 19  Որքա՜ն մեծ է քո բարությունը+, որ պահում ես քեզանից վախեցողների համար+ Եվ դրսևորում ես քեզ մոտ ապաստան փնտրողների հանդեպՄարդկանց որդիների առաջ+։ 20  Դու նրանց քեզ մոտ՝ ծածուկ տեղում կթաքցնես+Մարդկանց խառնամբոխից+։Դու նրանց քո տաղավարում կպահես թշնամական լեզուներից+։ 21  Օրհնյա՜լ լինի Եհովան+,Որովհետև իմ հանդեպ զարմանալի սիրառատ բարություն+ դրսևորեց նեղության մեջ եղող քաղաքում+։ 22  Եվ երբ ես խուճապի մեջ էի+, ասացի. «Ես կոչնչանամ քո աչքերի առաջից»+։ Վստահաբար դու լսեցիր աղաչանքներիս ձայնը, երբ քեզ օգնության կանչեցի+։ 23  Սիրե՛ք Եհովային, բոլոր նրան նվիրվածներ+։ Եհովան պահպանում է հավատարիմներին+,Իսկ ամբարտավաններին ամբողջությամբ հատուցում է+։ 24  Քա՛ջ եղեք, և թող ձեր սրտերն ամրանան+,Դուք բոլորդ, որ Եհովային եք սպասում+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «կյանքս»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։