Սաղմոս 103։1-22

Դավթի սաղմոսը։ 103  Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+,Եվ իմ ամբողջ ներսը թող օրհնի նրա սուրբ անունը+։   Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի,Եվ մի՛ մոռացիր նրա բոլոր գործերը+։   Նա ներում է քո բոլոր մեղքերը+,Բուժում է քո բոլոր ախտերը+,   Քո կյանքը ազատում է գերեզմանի փոսից+,Պսակում է քեզ սիրառատ բարությամբ ու գթասրտությամբ+   Եվ կյանքդ բարիքով է հագեցնում+.Քո երիտասարդությունը նորոգվում է, ինչպես որ արծվինը+։   Եհովան արդարության գործեր է կատարում+Եվ դատավճիռներ է կայացնում բոլոր խաբվածների համար+։   Նա հայտնի է դարձնում իր ճանապարհները Մովսեսին+,Իր գործերը՝ Իսրայելի որդիներին+։   Եհովան բարեգութ է և ողորմած+,Դանդաղ է բարկանալու մեջ և լի է սիրառատ բարությամբ+։   Նա իր մտքում ընդմիշտ չի պահում մեր սխալները+,Եվ ոչ էլ հավիտենապես ոխ է պահում+։ 10  Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ+,Եվ մեզ չի հատուցում մեր անօրենությունների համեմատ+, 11  Որովհետև որքան բարձր է երկինքը երկրից+,Այնքան մեծ է նրա սիրառատ բարությունը իրենից վախեցողների հանդեպ+։ 12  Որքան արևելքը հեռու է արևմուտքից+,Այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները+։ 13  Ինչպես հայրն է գթում իր որդիներին+,Այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին+, 14  Որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը+,Հիշում է, որ հող ենք մենք+։ 15  Մահկանացու մարդու օրերը կանաչ խոտի օրերի պես են+,Նա ծաղկում է այնպես, ինչպես դաշտի ծաղիկն է ծաղկում+։ 16  Քամին անցնում է նրա վրայով, և նա չկա+.Նրա տեղը այլևս չի ճանաչի նրան+։ 17  Բայց Եհովայի սիրառատ բարությունը հավիտյանս հավիտենից է+Իրենից վախեցողների նկատմամբ+,Եվ նրա արդարությունը՝ որդկանց որդիների նկատմամբ+, 18  Նրանց հանդեպ, ովքեր պահում են իր ուխտը+,Եվ ովքեր հիշում են իր պատվերները, որպեսզի կատարեն դրանք+։ 19  Եհովան իր գահը հաստատել է երկնքում+,Եվ նրա թագավորությունը տիրում է ամեն ինչի վրա+։ 20  Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ+, որ ուժով զորավոր եք և կատարում եք նրա խոսքը+՝Լսելով նրա խոսքի ձայնը+։ 21  Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա բոլոր զորքեր+,Ո՛վ նրա սպասավորներ, որ նրա կամքն եք կատարում+։ 22  Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա բոլոր ստեղծվածներ+,Ամենուրեք, ուր որ նա տիրում է+։Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։

Ծանոթագրություններ