Սաղմոս 28։1-9

Դավթի սաղմոսը։ 28  Ո՛վ Եհովա, քեզ եմ շարունակ կանչում+,Ո՛վ իմ Վեմ, խուլ մի՛ եղիր իմ հանդեպ+,Որ չլինի թե լուռ մնաս+,Եվ ես փոսն իջնողների նման դառնամ+։   Լսի՛ր իմ աղաչանքների ձայնը, երբ քեզանից օգնություն եմ աղերսում,Երբ ձեռքերս դեպի քո սրբարանի+ ամենասուրբ վայրն* եմ բարձրացնում+։   Մի՛ տար ինձ ամբարիշտների և չարագործների հետ+,Նրանց հետ, ովքեր խաղաղության խոսքեր են ասում իրենց ընկերներին+, մինչդեռ իրենց սրտերում չարություն կա+։   Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ+Եվ իրենց չար արարքների համեմատ+։Իրենց ձեռքերի գործերի համեմատ դու տո՛ւր նրանց+։Ըստ արժանվույն հատուցի՛ր նրանց+,   Քանի որ նրանք ուշ չդարձրին Եհովայի արածներին+,Ոչ էլ նրա ձեռքի գործերին+։Նա կկործանի նրանց ու չի վերականգնի։   Օրհնյալ լինի Եհովան, որ լսեց աղաչանքներիս ձայնը+։   Եհովան իմ զորությունն է+ և իմ վահանը+։Նրան է սիրտս ապավինում+,Ես օգնություն ստացա, և սիրտս ցնծում է+,Իմ երգով պիտի գովեմ նրան+։   Եհովան իր ժողովրդի զորությունն է+Եվ մեծ փրկության ամրոց՝ իր օծյալի համար+։   Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությանը+.Հովվի՛ր ու կրի՛ր նրանց հավիտյան+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խորքի սենյակը»։