Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Բոլո՞ր կրոններն են պատվում Աստծուն

Համաշխարհային լրատվամիջոցներից հավանաբար տեղեկացել ես, որ երբեմն կրոնի անունից վատ բաներ են արվում։ Ոչ բոլոր կրոններն են սկիզբ առել ճշմարիտ Աստծուց (Մատթեոս 7:15)։ Իրականում, մարդկության մեծ մասը մոլորության մեջ է (կարդա՛  1 Հովհաննես 5:19)։

Այնուհանդերձ, Աստված նկատում է անկեղծ մարդկանց, ովքեր սիրում են այն, ինչ բարի է ու ճշմարիտ (Հովհաննես 4:23)։ Նա հրավիրում է այսպիսի մարդկանց իմանալու ճշմարտությունը իր Խոսքից՝ Աստվածաշնչից (կարդա՛  1 Տիմոթեոս 2:3–5)։

Ինչպե՞ս կարող ես բնորոշել ճշմարիտ կրոնը

Եհովա Աստված միավորում է տարբեր կրոնների պատկանող մարդկանց՝ սովորեցնելով նրանց ճշմարտությունը և կրթելով, որ սիրեն իրար (Միքիա 4:2, 3)։ Ուստի դու կարող ես բնորոշել ճշմարիտ կրոնին պատկանողներին իրար հանդեպ նրանց վերաբերմունքից (կարդա՛  Հովհաննես 13:35)։

Եհովա Աստված միավորում է ամեն տեսակ մարդկանց ճշմարիտ երկրպագության միջոցով (Սաղմոս 133:1)

Ճշմարիտ երկրպագուների հավատը և ապրելակերպը ներդաշնակ են Աստվածաշնչին (2 Տիմոթեոս 3:16)։ Նրանք պատվում են Աստծու անունը (Սաղմոս 83:18)։ Թիկունք են կանգնում Աստծու Թագավորությանը, որը մարդկության միակ հույսն է (Դանիել 2:44)։ Եվ ընդօրինակում են Հիսուսին՝ բարիք անելով իրենց մերձավորներին և այդպիսով թույլ տալով, որ իրենց «լույսը շողա» (Մատթեոս 5:16)։ Հետևաբար, ճշմարիտ քրիստոնյաները կարող են ճանաչվել նրանով, որ այցելում են իրենց հարևանությամբ ապրող մարդկանց տները՝ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու նպատակով (կարդա՛  Մատթեոս 24:14; Գործեր 5:42; 20:20)։