Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԻՍԿԱՊԵ՞Ս «ՆԵՐՇՆՉՎԱԾ Է ԱՍՏԾՈՒՑ

Աստվածաշունչը ճշգրիտ է բոլոր առումներով

Աստվածաշունչը ճշգրիտ է բոլոր առումներով

Գիտականորեն ճշգրիտ

ՃԻՇՏ է, Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, բայց մեզ շրջապատող աշխարհի մասին խոսելիս այն միշտ ճշգրիտ տեղեկություններ է հաղորդում։ Քննենք օդերևութաբանությանն ու գենետիկային առնչվող օրինակներ։

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՆՁՐԵՎԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշնչում ասվում է. «[Աստված] վեր է բարձրացնում ջրի կաթիլները. խտանալով՝ դրանք գոլորշուց վերածվում են անձրևի, հետո այն ամպերից ցած է թափվում, և հորդառատ անձրև է տեղում մարդկանց վրա» (Հոբ 36։27, 28, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։

Այս համարներում Աստվածաշունչը նկարագրում է ջրի շրջապտույտի երեք հիմնական փուլերը։ Աստված, ով արևի ջերմության Աղբյուրն է, 1) գոլորշիացման միջոցով «վեր է բարձրացնում ջրի կաթիլները»։ Հետո ջրի գոլորշին 2) խտանում է՝ առաջացնելով ամպեր, որոնցից ջուրը անձրևի կամ այլ 3) տեղումների տեսքով թափվում է ցած։ Նույնիսկ մինչ օրս օդերևութաբանները չեն կարողանում լիովին հասկանալ այս բնական երևույթի հետ կապված բոլոր մանրամասները։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում հետևյալ հարցն է տրվում. «Ո՞վ կարող է հասկանալ ամպերի տարածվելը» (Հոբ 36։29)։ Բայց Ստեղծիչը, ինչ խոսք, գիտի, թե ինչպես է առաջանում անձրևը և հոգ է տարել, որ մարդիկ այս երևույթի մասին ճշգրիտ փաստեր գրի առնեն Աստվածաշնչում։ Ընդ որում՝ նա դա արել է շատ վաղուց, նախքան մարդիկ կկարողանային գիտականորեն բացատրել անձրևի առաջացման պրոցեսը։

ԳԵՆԵՏԻԿԱ. ՄԱՐԴՈՒ ՍԱՂՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ԳԵՆԵՏԻԿԱ

Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Դավիթ թագավորը, ասաց Աստծուն. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին» (Սաղմոս 139։16)։ Դավիթը բանաստեղծական ոճով խոսում է այն մասին, որ սաղմի մասերը կազմավորվում են որոշակի հրահանգների համաձայն, որոնք գրված են նախապես գոյություն ունեցող մի «գրքում», կամ՝ ծրագրում։ Զարմանալի է, որ նա այս խոսքերը գրել է մոտ 3 000 տարի առաջ։

Այնինչ միայն 1 800-ականների կեսերին էր, որ ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը բացահայտեց գենետիկայի հիմնական սկզբունքները։ Եվ միայն 2003 թ. ապրիլին էր, որ գիտնականները վերծանեցին մարդու գենոմը, որը պարունակում է մարդկային օրգանիզմի կազմավորման համար անհրաժեշտ ողջ գենետիկական ինֆորմացիան։ Գիտնականները գենետիկական ծածկագիրը համեմատում են բառարանի հետ, որում կան այբուբենի տառերից կազմված բազմաթիվ բառեր։ Այդ «բառերից» կազմվում են գենետիկական հրահանգները, որոնց հիման վրա ճշգրիտ հերթականությամբ և ճիշտ ժամանակին կազմավորվում են սաղմի առանձին մասերը՝ ուղեղը, սիրտը, թոքերը, վերջույթները և այլն։ Այդ պատճառով գիտնականները գենոմը իրավամբ անվանում են «կյանքի գիրք»։ Ինչպե՞ս է Դավիթը կարողացել այդպիսի ճշգրիտ տեղեկություններ հայտնել։ Նա խոնարհաբար ասել է. «Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով, և նրա խոսքը իմ լեզվի վրա էր» (2 Սամուել 23։2 *

Ճշգրտորեն կանխագուշակում է ապագան

ՇԱՏ դժվար և նույնիսկ անհնար է իմանալ, թե երբ, ինչպես և ինչ չափով կհզորանան կամ ընդհակառակը՝ անկում կապրեն տարբեր թագավորություններ ու քաղաքներ։ Բայց Աստվածաշունչը ամենայն մանրամասնությամբ կանխագուշակել է որոշ հզոր տերությունների և քաղաքների կործանումը։ Քննենք երկու օրինակ։

ԲԱԲԵԼՈՆԻ ԱՆԿՈՒՄՆ ՈՒ ԱՄԱՅԱՑՈՒՄԸ

Հին Բաբելոնը եղել է Արևմտյան Ասիայում դարեր շարունակ տիրապետող մի հզոր աշխարհակալ տերության կենտրոնը։ Այն մի ժամանակ աշխարհի ամենամեծ քաղաքն էր։ Սակայն մոտ 200 տարի առաջ Աստված ներշնչեց Աստվածաշունչը գրողներից մեկին՝ Եսայիային, մարգարեանալու, որ Կյուրոս անունով մեկը գրավելու է Բաբելոնը, և որ քաղաքն ի վերջո առհավետ ամայանալու է (Եսայիա 13։17–20; 44։27, 28; 45։1, 2)։ Արդյոք այդ ամենը կատարվե՞ց։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մ. թ. ա. 539 թ. հոկտեմբերին Կյուրոս Մեծը մեկ գիշերում գրավեց Բաբելոնը։ Տարիների ընթացքում այն ջրանցքները, որոնք մի ժամանակ ոռոգում էին այդ բերրի երկրամասը, բարձիթողի մնալով, չորացան։ Եվ որոշ տեղեկությունների համաձայն՝ մ. թ. 200 թ.-ին այդ տարածքն արդեն անմարդաբնակ էր դարձել։ Ներկայումս Բաբելոնը ավերակների մի կույտ է։ Այո՛, ճիշտ ինչպես ասվել էր Աստվածաշնչում, Բաբելոնը «ամբողջովին ամայացավ» (Երեմիա 50։13

Եսայիան ինչպե՞ս կարողացավ այդքան ճշգրտորեն կանխագուշակել այդ բոլոր պատմական զարգացումները։ Աստվածաշունչը հայտնում է, որ դա «Բաբելոնի դեմ ուղղված պատգամ» էր, որը «տեսիլքում տեսավ Ամոզի որդի Եսայիան» (Եսայիա 13։1

ՆԻՆՎԵՆ «ԱՆԱՊԱՏԻ ՊԵՍ ԱՆՋՈՒՐ ՎԱՅՐ» Է ԴԱՌՆՈՒՄ

Նինվեն՝ Ասորեստանյան կայսրության մայրաքաղաքը, համարվում էր ճարտարապետական գլուխգործոց։ Քաղաքը հայտնի էր իր լայն փողոցներով, գեղեցիկ այգիներով, տաճարներով ու վեհաշուք պալատներով։ Բայց Սոփոնիա մարգարեն կանխագուշակեց, որ այդ հիասքանչ քաղաքը դառնալու էր «անապատի պես անջուր վայր» (Սոփոնիա 2։13–15

Մ. թ. ա. յոթերորդ դարում մարա-բաբելոնյան զորքերը հիմնահատակ ավերեցին Նինվեն։ Մի տեղեկագրական աղբյուրի համաձայն՝ նվաճված քաղաքը «2 500 տարի շարունակ մոռացության էր մատնված»։ Եվ մի որոշ ժամանակ մարդիկ նույնիսկ կասկածում էին, որ Նինվեն իրականում գոյություն է ունեցել։ Միայն 19-րդ դարի կեսերին էր, որ հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերեցին Նինվեի ավերակները։ Այսօր քաղաքի մնացորդներն ավելի են վնասվում քայքայման և վանդալիզմի հետևանքով։ Այդ պատճառով Համաշխարհային ժառանգության հիմնադրամը այսպիսի ահազանգ է տվել. «Հնագույն Նինվեի ավերակները գուցե առհավետ ոչնչանան»։

Սոփոնիան ինչպե՞ս կարողացավ նախապես հայտնել այդքան ճշգրիտ տեղեկություն։ Նա անկեղծորեն գրել է, որ «Եհովայի խոսքը... եղավ [իրեն]» (Սոփոնիա 1։1

Աստվածաշունչը պատասխանում է կյանքի կարևոր հարցերին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ գոհացուցիչ պատասխաններ է տալիս կյանքի կարևոր հարցերին։ Նկատի առնենք հետևյալ օրինակները։

ԻՆՉՈ՞Ւ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՔԱՆ ՇԱՏ ՏԱՌԱՊԱՆՔ ԵՎ ՉԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Չարության և տառապանքի մասին շատ է խոսվում Աստվածաշնչում։ Այնտեղ ասվում է.

  1. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9

    Սահմանափակ կարողություն ունեցող և անարդար մարդկային կառավարությունները մեծ տառապանք են պատճառել մարդկանց։

  2. «Ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11

    Անսպասելի բաներ, ինչպիսիք են լուրջ հիվանդությունները, դժբախտ պատահարները կամ աղետները, կարող են պատահել ցանկացած մարդու, ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ։

  3. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմեացիներ 5։12

    Երբ Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը, անկատարություն և մահ գոյություն չունեին։ Մեղքը «մտավ աշխարհ» այն ժամանակ, երբ նրանք գիտակցաբար չհնազանդվեցին իրենց Ստեղծչին։

Աստվածաշունչը ոչ միայն բացատրում է, թե ինչու են մարդիկ տառապում, այլև խոստանում է, որ Աստված արմատախիլ կանի չարությունը և «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4

Ի՞ՆՉ Է ԼԻՆՈՒՄ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Աստվածաշունչը բացատրում է, որ մահը անգիտակից և անգործունյա վիճակ է։ Ժողովող 9։5-ում ասվում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»։ Երբ մարդ մահանում է, «կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։4)։ Այդ ժամանակ դադարում են ուղեղի բոլոր ֆունկցիաները, այդ թվում՝ զգայարանների աշխատանքը։ Հետևաբար մահից հետո մարդն այլևս չի կարող գործել, մտածել կամ զգալ։

Մահացածների վիճակի մասին խոսելուց բացի՝ Աստվածաշունչը նաև տալիս է հրաշալի մի հեռանկար, որ ապագայում մահացածները հարություն կառնեն՝ կարթնանան մահվան խոր քնից (Օսեե 13։14; Հովհաննես 11։11– 14

Ո՞ՐՆ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովա Աստված է ստեղծել տղամարդուն և կնոջը (Ծննդոց 1։27)։ Այդ պատճառով առաջին մարդ Ադամը կոչվում է Աստծու որդի (Ղուկաս 3։23, 38)։ Մարդ արարածը ստեղծվել է հատուկ նպատակով. նա պետք է մտերիմ փոխհարաբերություններ ունենար իր երկնային Հոր հետ և ուրախ ու իմաստալից կյանք վայելեր երկրի վրա։ Դրա համար Աստված մարդկանց օժտել է հոգևոր կարիքներով, այսինքն՝ Աստծու մասին սովորելու բնածին ցանկությամբ։ Աստվածաշնչում ասվում է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3

Աստվածաշնչում նաև ասվում է. «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։28)։ Աստվածաշունչը ոչ միայն սովորեցնում է մեզ Աստծու մասին, այլև օգնում է, որ ապրենք ավելի երջանիկ կյանքով և ապագայի հիանալի հույս ունենանք։

Աստվածաշնչի Հեղինակը և դուք

ՓԱՍՏԵՐԸ ուսումնասիրելուց հետո միլիոնավոր մարդիկ եկել են այն եզրակացության, որ Աստվածաշունչը պարզապես մի հին գրական ստեղծագործություն չէ։ Նրանք համոզվել են, որ այդ գիրքը Աստծու ներշնչյալ Խոսքն է։ Դրա միջոցով Աստված հաղորդակցվում է մարդկանց հետ, այդ թվում՝ ձեզ հետ, և հրավիրում է ճանաչելու իրեն և դառնալու իր ընկերը։ Աստվածաշնչում ասվում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8

Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելով՝ դուք բազում հետաքրքիր բաներ կիմանաք։ Ճիշտ ինչպես որևէ գիրք կարդալով՝ կարող եք հասկանալ հեղինակի մտածելակերպն ու զգացմունքները, այնպես էլ Աստվածաշունչը կարդալով՝ կարող եք հասկանալ, թե ինչ մտածելակերպ ու զգացմունքներ ունի նրա Հեղինակը՝ Աստված։ Միայն պատկերացրեք. դուք կարող եք իմանալ, թե ինչ է մտածում և զգում ձեր Ստեղծիչը։ Աստվածաշունչը նաև հայտնում է.

Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ, որ դուք անվճար ուսումնասիրեք Աստվածաշունչը։ Այդպիսով կկարողանաք մտերմանալ այդ գրքի Հեղինակի՝ Եհովա Աստծու հետ։

Այս հոդվածում քննարկվեցին մի քանի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։ Ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 2-րդ գլխում (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։ Գիրքը կարդալու համար այցելեք www.isa4310.com/hy կայք։

Դուք կարող եք նաև www.isa4310.com/hy կայքում դիտել «Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը» տեսանյութը

Տես ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

^ պարբ. 10 Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում (Սաղմոս 83։18