Հայտնություն 21։1-27

21  Տեսա մի նոր երկինք+ ու մի նոր երկիր+, քանի որ նախկին երկինքն+ ու երկիրը+ անցան, և ծովն+ այլևս չկար։  Նաև տեսա սուրբ քաղաքը+՝ Նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից+՝ Աստծու մոտից, և պատրաստված էր որպես հարս+՝ իր փեսայի համար զարդարված+։  Եվ գահից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը+ մարդկանց հետ է, և նա կբնակվի+ նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը+, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի+։  Եվ նա կսրբի ամեն արտասուք+ նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի+, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի+։ Նախկին բաները անցան»+։  Նա, որ նստած էր գահին+, ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»+։ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։  Եվ ասաց ինձ. «Կատարվեցի՛ն։ Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը+։ Նրան, ով ծարավ է, ես ձրի կտամ կյանքի ջրի աղբյուրից+։  Նա, ով հաղթում է, կժառանգի այս բաները, և ես նրա Աստվածը կլինեմ+, և նա իմ որդին կլինի+։  Իսկ վախկոտների, անհավատների+, կեղտոտ ու գարշելի մարդկանց+, մարդասպանների+, պոռնիկների+, ոգեհարցների*, կռապաշտների+ և բոլոր ստախոսների+ բաժինը կրակով+ ու ծծմբով+ այրվող լճում կլինի։ Սա է երկրորդ մահը»+։  Հետո եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք յոթ գավաթներն ունեին, որ լիքն էին վերջին յոթ պատուհասներով+, խոսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ այստեղ, և քեզ ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»+։ 10  Եվ ոգու զորությամբ նա ինձ տարավ մի մեծ ու բարձր լեռ+ և ցույց տվեց սուրբ քաղաք+ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից+, 11  և Աստծու փառքն ուներ+։ Նրա փայլը նման էր մի շատ թանկարժեք քարի՝ հասպիս քարի, որ փայլում է մաքուր բյուրեղի պես+։ 12  Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ+ և տասներկու դարպասներ։ Դարպասների մոտ տասներկու հրեշտակներ կային, և դարպասների վրա անուններ կային փորագրված՝ Իսրայելի որդիների տասներկու ցեղերի անունները+։ 13  Արևելյան կողմում՝ երեք դարպաս, հյուսիսային կողմում՝ երեք դարպաս, հարավային կողմում՝ երեք դարպաս և արևմտյան կողմում՝ երեք դարպաս+։ 14  Քաղաքի պարիսպը նաև տասներկու հիմնաքար+ ուներ, և նրանց վրա Գառան տասներկու առաքյալների տասներկու անուններն էին+։ 15  Ինձ հետ խոսողը ձեռքում մի ոսկե եղեգ+ ուներ՝ չափելու գործիք, որ չափեր քաղաքը, նրա դարպասներն ու պարիսպը+։ 16  Քաղաքը քառակուսի էր, նրա երկարությունը նույն չափի էր, ինչ որ նրա լայնությունը։ Նա եղեգով չափեց քաղաքը+, որը տասներկու հազար ասպարեզ* էր. նրա երկարությունը, լայնությունն ու բարձրությունը իրար հավասար էին։ 17  Նաև չափեց պարիսպը, որը հարյուր քառասունչորս կանգուն* էր՝ համաձայն մարդու չափի, ինչպես նաև հրեշտակի չափի։ 18  Նրա պարիսպը հասպիսից+ էր կառուցված, իսկ քաղաքը մաքուր ոսկուց էր, որը ասես մաքուր ապակի լիներ։ 19  Քաղաքի պարսպի հիմքերը+ զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով+. առաջին հիմքը հասպիսից+ էր, երկրորդը՝ շափյուղայից+, երրորդը՝ կարկեհանից, չորրորդը՝ զմրուխտից+, 20  հինգերորդը՝ եղնգնաքարից, վեցերորդը՝ սարդիոնից, յոթերորդը՝ ոսկեքարից+, ութերորդը՝ բերիլից, իններորդը՝ տպազիոնից+, տասներորդը՝ քրիսոպրասոսից, տասնմեկերորդը՝ հակինթից և տասներկուերորդը՝ ամեթիստից+։ 21  Իսկ տասներկու դարպասները տասներկու մարգարիտներ էին. դարպասներից յուրաքանչյուրը պատրաստված էր մեկ մարգարիտից+։ Եվ քաղաքի գլխավոր փողոցը* մաքուր, ապակու պես թափանցիկ ոսկուց էր։ 22  Եվ ես այնտեղ տաճար չտեսա+, քանի որ նրա տաճարը+ Ամենակարող+ Եհովա+ Աստվածն էր, նաև Գառը+։ 23  Քաղաքը արևի կամ լուսնի լույսի կարիք չուներ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում նրան+, և նրա ճրագը Գառն էր+։ 24  Ազգերը կքայլեն նրա լույսով+, և երկրի թագավորները իրենց փառքը կբերեն այնտեղ+։ 25  Նրա դարպասները օրվա ընթացքում երբեք չեն փակվի+, որովհետև այնտեղ գիշեր չի լինի+։ 26  Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ կբերեն+։ 27  Բայց որևէ անսուրբ բան և որևէ մեկը, որ գարշելի+ բաներ է անում ու սուտ է խոսում+, չեն մտնի այնտեղ+. կմտնեն միայն նրանք, ովքեր գրված են Գառան կյանքի գրքում+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «թմրադեղեր գործածողների»։
Մոտ 2 200 կմ։ Տե՛ս 14։20-ի ծնթ.։
Մոտ 64 մ։ Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։ Տե՛ս հավելված 17։
Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։