Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ

Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ

 Ի՞նչ է սեռական ոտնձգությունը

 Սեռական ոտնձգությունը ներառում է անցանկալի սեռական վարքագիծ, այդ թվում հպում կամ նույնիսկ սեռական բնույթի ակնարկ։ Բայց երբեմն կարող է դժվար լինել տեսնել տարբերությունը սիրախաղի, ֆլիրտի և սեռական ոտնձգության միջև։

 Դու գիտե՞ս, թե ինչ տարբերություն կա դրանց միջև։ Արա  սեռական ոտնձգության վերաբերյալ մեր հարցախաղը՝ տեսնելու տարբերությունը։

 Ցավալի է, բայց սեռական ոտնձգությունը չի ավարտվում միայն դպրոցով։ Սակայն եթե դու զարգացնես վստահություն և հմտություններ, դու հիմա արդեն կարող ես պայքարել սեռական ոտնձգության դեմ, ինչպես նաև պատրաստված կլինես պայքարելու դրա դեմ աշխատավայրում։ Դու նաև կարող ես նպաստել, որ այդ անհատը ցավ չպատճառի ուրիշներին։

 Ի՞նչ անեմ, եթե սեռական ոտնձգության եմ ենթարկվում

 Սեռական ոտնձգության դեմ պայքարելու համար նախ պետք է իմանաս, թե ինչ է դա և ինչպես արձագանքես։ Նկատի առ երեք իրավիճակ և մտածիր, թե ինչ կանես յուրաքանչյուր իրավիճակում։

 ԻՐԱՎԻՃԱԿ։

«Աշխատավայրում որոշ տղաներ, որոնք ինձանից ավելի մեծ էին, անընդհատ ասում էին, որ ես գեղեցիկ եմ և կուզեին, որ իրենք 30 տարով երիտասարդ լինեին։ Նրանցից մեկը մի անգամ հետևիցս եկավ և հոտ քաշեց մազերիցս» (Տաբիթա, 20 տարեկան)։

 Տաբիթան կարող էր մտածել. «Եթե ուղղակի արհամարհեմ նրան, գուցե նա կանգ առնի»։

 Ինչու դա թերևս չօգնի։ Մասնագետներն ասում են, որ երբ զոհը արհամարհում է սեռական ոտնձգությունը, հաճախ դա շարունակվում է, և իրավիճակն ավելի է վատանում։

 Փորձիր հետևյալը։ Հանգիստ, բայց հստակ ասա այդ անհատին, որ դու չես հանդուրժում նրա ասածներն ու արածները։ «Երբ որևէ մեկը դիպչում է ինձ անպատշաճ կերպով,— ասում է 22 տարեկան Թարնը,— ես շրջվում եմ և ասում, այլևս երբեք ինձ չդիպչես։ Սովորաբար դա տղաներին զարմացնում է»։ Եթե այդ անհատը շարունակում է իր վարքագիծը, եղիր հաստատակամ և մի՛ հանձնվիր։ Իսկ բարձր բարոյական չափանիշների մասին Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «Եղիր հաստատակամ, հասուն և վստահ» (Կողոսացիներ 4։12, The New Testament in Contemporary Language)։

 Իսկ ինչպես վարվել, երբ այդ անհատը սպառնում է քեզ։ Այդ դեպքում մի՛ հակառակվիր նրան։ Հնարավորինս արագ դուրս արի ստեղծված իրավիճակից և օգնության համար դիմիր վստահելի հասուն մարդու։

 ԻՐԱՎԻՃԱԿ։

«Երբ վեցերորդ դասարանում էի, երկու աղջիկ հանկարծակի բռնեցին ինձ միջանցքում։ Նրանցից մեկը լեզբուհի էր և ուզում էր, որ իր հետ լինեի։ Չնայած ես մերժեցի, նրանք ամեն օր շարունակում էին հետապնդել ինձ դասամիջոցներին։ Մի անգամ ինձ պատին դեմ տվեցին» (Վիկտորիա,18)։

 Վիկտորիան կարող էր մտածել. «Եթե որևէ մեկին ասեմ այդ մասին, ինձ թույլ մարդու տեղ կդնեն, և գուցե ոչ ոք էլ չհավատա ինձ»։

 Ինչու դա թերևս չօգնի։ Եթե վարանես ինչ-որ մեկին պատմել դա, այդ անհատը կշարունակի իր վարքագիծը և գուցե ուրիշներին էլ վնասի (Ժողովող 8։11

 Փորձիր հետևյալը։ Օգնություն խնդրիր։ Ծնողներդ և ուսուցիչներդ կարող են քեզ աջակցել այդ հարցում։ Իսկ ի՞նչ անել, եթե նրանք լուրջ չընդունեն քո ասածները։ Ամեն անգամ, երբ քո հանդեպ ոտնձգություն են անում, գրի առ մանրամասները։ Նշիր օրը, ժամը, դեպքի վայր և թե ինչ է ասել նա։ Հետո մի օրինակ տուր ծնողիդ կամ ուսուցչիդ։ Շատ մարդիկ ավելի լրջորեն են մոտենում գրավոր, քան բանավոր խոսքին։

 ԻՐԱՎԻՃԱԿ։

«Ես իսկապես վախենում էի ռեգբիի թիմից մի տղայից։ Նա համարյա երկու մետր էր, իսկ քաշը՝ 135 կիլոգրամ։ Նա իր գլուխը մտցրել էր, որ պետք է «տիրանա ինձ»։ Մի ամբողջ տարի՝ գրեթե ամեն օր, այդ տղան անհանգստացնում էր ինձ։ Մի օր դասարանում մենակ էինք, ու նա սկսեց մոտենալ ինձ։ Ես ցատկեցի ու վազեցի դեպի դուռը» (Ջուլետա, 18 տարեկան)։

 Ջուլետան կարող էր մտածել. «Դե, տղաներն այդպիսին են»։

 Ինչու դա թերևս չօգնի. քո հանդեպ սեռական ոտնձգություն կատարողը դժվար թե փոխի իր վարքագիծը, եթե բոլորը մտածեն, որ դա ընդունելի է։

 Փոխարենը փորձիր հետևյալը. դիմադրիր «կատակի տալու» գայթակղությանը կամ ժպիտով արձագանքելուն։ Ընդհակառակը՝ համոզվիր, որ քո արձագանքը, այդ թվում դեմքիդ արտահայտությունը պարզ ասում են այդ մարդուն, թե դու ինչն ես հանդուրժելը և ինչը՝ ոչ։

 Ի՞նչ կանեմ

 ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1։

«Ես ընդհանրապես չեմ սիրում կոպիտ լինել մարդկանց հանդեպ։ Եվ նույնիսկ երբ տղաները նեղում էին ինձ, ասում էի նրանց, որ դադարեն այդպես վարվելուց, բայց հաստատակամորեն չէի ասում, հաճախ ժպտում էին նրանց հետ խոսելիս։ Իսկ նրանք կարծում էին, թե ես ֆլիրտ եմ անում» (Տաբիթա)։

  •   Տաբիթայի փոխարեն՝ դո՞ւ ինչպես կվարվեիր այդ տղաների հետ։ Ինչո՞ւ։

  •   Սեռական ոտնձգություն կատարողը ինչո՞ւ գուցե մտածի, որ դու ֆլիրտ են անում իր հետ։

 ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 2։

«Ամեն ինչ սկսվեց ֆիզկուլտուրայի դասին. մի քանի տղաներ անբարո բաներ ասացին։ Մի քանի շաբաթ շարունակ անտեսում էի նրանց ասածները, բայց գնալով իրավիճակը վատանում էր։ Հետո տղաները սկսեցին կողքս նստել ու գրկել ինձ։ Ես հրում էի նրանց, բայց նրանք շարունակում էին։ Հետո տղաներից մեկը մի թուղթ տվեց ինձ, որում նսեմացնող բաներ էին գրված։ Ես այն տվեցի իմ ուսուցչին։ Տղային հեռացրին դպրոցից։ Ես հասկացա, որ հենց սկզբից պետք է գնացած լինեի ուսուցչի մոտ» (Սաբինա)։

  •   Քո կարծիքով՝ ինչո՞ւ Սաբինան ավելի շուտ չգնաց ուսուցչի մոտ։ Կարծում ես, որ նա ճի՞շտ որոշում կայացրեց։ Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ։

 ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 3։

«Եղբորս՝ Գրեգին, լոգարանում մի տղա մոտեցավ։ Նա շատ մոտ կանգնեց նրան ու ասաց. «Համբուրիր ինձ»։ Գրեգն ասաց՝ ոչ, բայց տղան չհեռացավ։ Եղբայրս ստիպված էր մի կողմ հրել այդ տղային» (Սյուզան)։

  •   Քո կարծիքով՝ Գրեգը սեռական ոտնձգության զո՞հ էր։ Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ։

  •   Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ որոշ տղաներ չեն ուզում խոսել այն մասին, որ ուրիշ տղաներ սեռական ոտնձգություն են կատարել իրենց հանդեպ։

  •   Համաձա՞յն ես տվյալ իրավիճակում Գրեգի վարվելակերպի հետ։ Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր։