Անցնել բովանդակությանը

Ի՞նչ անեմ, եթե կախվածություն ունեմ պոռնկագրությունից

Ի՞նչ անեմ, եթե կախվածություն ունեմ պոռնկագրությունից

Ինչ կարող ես անել

 Հասկացիր, թե իրականում ինչ է պոռնկագրությունը։ Պոռնկագրությունն ոչ այլ ինչ է, քան մի բան, որը նվաստացնում է այն, ինչ Աստված ստեղծել է որպես պատվական մի բան։ Հասկանալով ու գիտակցելով սա՝ դու կկարողանաս ատել այն, ինչ վատ է ու չար (Սաղմոս 97:10

 Մտածիր հետևանքների մասին։ Պոռնկագրությունը պատվազրկում է նրանց, ովքեր ներկայացված են այնտեղ, ինչպես նաև նսեմացնում է նրանց, ովքեր դիտում են այն։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22:3

 Խոստում տուր ինքդ քեզ։ «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին» (Հոբ 31:1)։ Ստորև բերված են մի քանի խոստում, որ կարող ես տալ ինքդ քեզ։

  •  Երբ տանը մենակ լինեմ, ինտերնետից չեմ օգտվի։

  •  Անմիջապես կփակեմ յուրաքանչյուր պատուհան կամ կայք, որը պոռնկագրություն է ցուցադրում։

  •  Եթե կրկին տրվեմ այդ ցանկությանը, ապա կխոսեմ մտերիմներիցս մեկի հետ, որը հասուն անձնավորություն է։

Պոռնկագրությունը կարող է պարանի պես փաթաթվել ու փաթաթվել ձեռքերիդ շուրջ, և ինչքան շատ նայես այն, այնքան ավելի դժվար կլինի կտրել այդ կապանքը

 Աղոթիր այդ մասին։ Սաղմոսերգուն խնդրեց Եհովա Աստծուն. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց, կենդանի՛ պահիր ինձ քո ճանապարհին» (Սաղմոս 119:37)։ Աստված ուզում է, որ դու հաղթահարես այդ կախվածությունը և, եթե աղոթես նրան, նա կզորացնի քեզ, որ ճիշտ կերպով վարվես (Փիլիպպեցիներ 4:13

 Խոսիր ինչ-որ մեկի հետ։ Վստահելի անձնավորությանն այդ մասին պատմելը կարող է կարևոր քայլ լինել պոռնկագրություն դիտելու վատ սովորության դեմ պայքարում (Առակներ 17:17

 Հիշիր. ամեն անգամ երբ խուսափում ես պոռնկագրությունից, մի նշանակալից հաղթանակ ես տանում։ Պատմիր Եհովա Աստծուն այդ հաղթանակի մասին և շնորհակալություն հայտնիր նրա տված զորության համար։ Համոզված եղիր, որ խուսափելով պոռնկագրությունից՝ դու ուրախացնում ես նրա սիրտը (Առակներ 27:11