Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները միսիոներական ծառայություն կատարո՞ւմ են

Եհովայի վկաները միսիոներական ծառայություն կատարո՞ւմ են

 Այո։ Որտեղ էլ լինեն, Եհովայի վկաները փորձում են միսիոներական ոգի դրսևորել՝ պարբերաբար իրենց հավատի մասին պատմելով բոլորին, ում հանդիպում են (Մատթեոս 28:19, 20

 Բացի դրանից Վկաներից ոմանք գնում կամ տեղափոխվում են իրենց երկրում մեկ այլ տարածք՝ Աստվածաշնչի բարի լուրը հայտնելու համար այն մարդկանց, որոնք դեռ չեն լսել այն։ Որոշ Վկաներ էլ տեղափոխվում են այլ երկրներ՝ իրենց ծառայությունն ընդլայնելու համար։ Նրանք ուրախ են, որ մասնակցում են Հիսուսի ասած մարգարեության իրականացմանը. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1:8

 1943-ին մենք հիմնեցինք մի դպրոց, որտեղ Վկաները հատուկ կրթություն են ստանում միսիոներական ծառայություն կատարելու համար։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 8000 Եհովայի վկաներ ավարտել են այս դպրոցը, որը կոչվում է «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։