Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

 Եհովայի վկաները Աստվածաշունչը ուսումնասիրելու արդյունավետ մեթոդ են առաջարկում։ Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ծրագիրը կօգնի ձեզ‵

  •   ավելի երջանիկ կյանքով ապրել

  •   դառնալ Աստծու ընկերը

  •   ավելին իմանալ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումների մասին։

Այս հոդվածում՝

 Ինչպե՞ս է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը

 Անհատական դասընթացի ժամանակ ուսուցիչը կօգնի ձեզ, որ ծանոթանաք Աստվածաշնչին՝ ամեն անգամ ուսումնասիրելով որևէ թեմա։ «Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթացի» շնորհիվ դուք կիմանաք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, և կհասկանաք, թե ինչպես կարող է այն օգնել ձեզ։ Ավելին իմանալու համար դիտեք հետևյալ տեսանյութը։

 Աստվածաշնչի ուսումնասիրությունը վճարովի՞ է

 Ո՛չ։ Եհովայի վկաները հետևում են Հիսուսի հետևյալ հրահանգին. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։ Բացի այդ՝ դասընթացի համար նախատեսված նյութերը՝ Աստվածաշունչը և «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկը, կտրամադրվեն անվճար։

 Որքա՞ն է տևում դասընթացը

 Գիրքը, որի միջոցով անցկացվում է դասընթացը, կազմված է 60 դասերից։ Շատերը նախընտրում են ուսումնասիրել շաբաթական մեկ դաս կամ ավելի, բայցևայնպես ուսումնասիրության արագությունը դուք եք որոշում։

 Ի՞նչ անեմ, եթե ցանկանում եմ Աստվածաշունչ ուսումնասիրել

  1.  1. Լրացրեք օնլայն հայտ։ Ձեր տրամադրած տեղեկությունները կօգտագործվեն ձեզ հետ կապ հաստատելու համար միայն։

  2.  2. Ուսուցիչներից որևէ մեկը կապ կհաստատի ձեզ հետ։ Նա ձեզ կբացատրի, թե ինչ կսովորեք դասընթացի ժամանակ, և կպատասխանի ձեզ հուզող բոլոր հարցերին։

  3.  3. Ուսուցիչը կպայմանավորվի ձեզ հետ, թե երբ և ինչպես եք անցկացնելու ուսումնասիրությունը։ Ուսումնասիրությունը կարող է անցկացվել առերես, հեռախոսով, տեսակապի կամ նամակագրության միջոցով։ Մեկ դասը սովորաբար տևում է մոտ մեկ ժամ, սակայն, ձեր հանգամանքներից ելնելով, այն կարող է ավելի կարճ կամ երկար տևել։

 Հնարավո՞ր է սկզբում փորձնական ուսումնասիրություն անցկացնել

 Այո։ Օնլայն հայտը լրացնելուց հետո, երբ ձեզ հետ կապ հաստատեն, տեղեկացրեք ուսուցչին, որ ցանկանում եք փորձնական ուսումնասիրություն անցկացնել՝ տեսնելու համար՝ ձեզ դուր կգա այն, թե ոչ։ Նա կառաջարկի ձեզ ուսումնասիրել երեք դասից բաղկացած «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը, որը կօգնի կողմնորոշվել՝ շարունակել դասընթացը, թե ոչ։

 Եթե ուսումնասիրեմ Աստվածաշունչը, ստիպված պետք է Եհովայի վկա դառնա՞մ

 Ո՛չ։ Մենք՝ Եհովայի վկաներս, մարդկանց սիրով սովորեցնում ենք Աստվածաշնչի մասին և երբեք ոչ մեկի չենք ստիպում միանալ մեր կրոնին։ Ընդհակառակը՝ մենք հարգալից կերպով ներկայացնում ենք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում՝ միաժամանակ հասկանալով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու իր հավատը (1 Պետրոս 3։15

 Կարո՞ղ եմ օգտվել իմ Աստվածաշնչից

 Այո, դուք կարող եք օգտագործել Աստվածաշնչի ձեր նախընտրած թարգմանությունը։ Ճիշտ է, մենք հիմնականում օգտվում ենք «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունից», որը պարզ է և ճշգրիտ, սակայն հասկանում ենք՝ շատ մարդիկ ցանկանում են օգտագործել այլ թարգմանություններ։

 Կարո՞ղ են ուրիշները միանալ մեր ուսումնասիրություններին

 Այո՛։ Քեզ կարող են միանալ քո ընտանիքի անդամները կամ ընկերները։

 Եթե նախկինում ուսումնասիրել եմ Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ, կարո՞ղ եմ նորից սկսել

 Այո՛, կարող եք։ Իրականում Աստվածաշնչի ուսումնասիրության այս թարմացված ծրագիրը գուցե ձեզ ավելի դուր գա, քանի որ այն հարմարեցված է մարդկանց ներկայիս կարիքներին։ Աստվածաշնչի ուսումնասիրության նախկին ծրագրերի համեմատ՝ ներկայիս ծրագիրը ավելի ինտերակտիվ է և հարուստ է նկարներով ու տեսանյութերով։

 Իսկ կարո՞ղ եմ ուսումնասիրել առանց ուսուցչի օգնության

 Այո՛։ Թեև ուսուցչի հետ ուսումնասիրելով լավագույնս օգուտներ կքաղեք դասընթացից, սակայն շատերը սկզբում նախընտրում են ուսումնասիրել մենակ։ Ստորև նշված Աստվածաշնչի ուսումնասիրության գործիքները կօգնեն ձեզ անձամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։