Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 111

Մեր ուրախության պատճառները

Մեր ուրախության պատճառները

(Մատթեոս 5։12)

  1. 1. Ուրախ ենք, ցնծում են սրտերը.

    Գալիս են գանձերն ազգերի։

    Օրհնում է Եհովան՝ մեր Տերը.

    Թող սերը նրա մեզ գերի։

    Մեր սիրտը ուրախ ու զվարթ է.

    Սուրբ Գիրքն է մեզ ամրապնդում։

    Սնում ու կերտում ենք հավատը,

    Երբ Խոսքն ենք Աստծու միշտ քննում։

    Մեր ուրախության պատճառները

    Սրտում ածուխներ են վառվող։

    Կօգնեն մեզ Յահի բազուկները՝

    Տանենք հալածանքը ճնշող։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա Աստված, մեր հրճվա՛նք,

    Գործերը ձեռքիդ՝ ակնածանք...

    Մտքի՛ Շտեմարան, Վարպե՛տ արարման,

    Աղբյո՛ւր բարության, մեր պարծա՛նք։

  2. 2. Մեր Մե՛ծ Արարիչ, հիանում ենք

    Ստեղծածդ երկրով ու ծովով։

    Այս գիրքն արարման մենք թերթում ենք,

    Գովում քեզ, Աստվա՛ծ, ողջ սրտով։

    Հիմա հաղթաքայլ վկայում ենք,

    Որ Արքայությունը ծնվեց։

    Անմար եռանդով հռչակում ենք՝

    Եհովան Որդուն թագադրեց։

    Շուտով նոր երկինքն իշխելու է,

    Ահա նոր երկիրն է խմբվում։

    Գիշերը շուտով անցնելու է,

    Գալու է նոր օրը խնդուն։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա Աստված, մեր հրճվա՛նք,

    Գործերը ձեռքիդ՝ ակնածանք...

    Մտքի՛ Շտեմարան, Վարպե՛տ արարման,

    Աղբյո՛ւր բարության, մեր պարծա՛նք։