Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Սունամացի աղջիկը

Լավ օրինակ՝ Սունամացի աղջիկը

Լավ օրինակ՝ Սունամացի աղջիկը

Երիտասարդ սունամացի աղջիկը գիտեր, որ ռոմանտիկ հարցերում չպետք է թույլ տա, որ զգացմունքները իշխեն իր մտքերի վրա։ Նա իր ընկերուհիներին ասաց. «Երդվեք, որ չեք փորձի սեր արթնացնել կամ բորբոքել իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա»։ Սունամացին գիտեր, որ զգացմունքները կարող են արագ ճնշել բանականությանը։ Նա հասկանում էր, որ ընկերուհիների դրդմամբ կարող է ընդունել իրեն ոչ համապատասխան անհատի ռոմանտիկ առաջարկները։ Անգամ իր իսկ զգացմունքները կարող էին մթագնել առողջ դատողությունը։ Բայց սունամացի աղջիկը ասես «պարիսպ» լիներ (Երգերի Երգ 8։4, 10

Արդյո՞ք սիրո վերաբերյալ քո տեսակետը նույնքան հասուն է, որքան սունամացի աղջկանը։ Կարո՞ղ ես առաջնորդվել բանականությամբ և ոչ միայն սրտով (Առակներ 2։10, 11)։ Գուցե ոմանք ճնշում բանեցնեն քեզ վրա, որ սկսես հանդիպել մեկի հետ, մինչդեռ դու պատրաստ չես։ Թերևս ինքդ ճնշում բանեցնես քեզ վրա։ Օրինակ՝ երբ տեսնում ես ձեռք ձեռքի բռնած աղջկա ու տղայի զբոսնելիս, արդյոք թո՞ւյլ ես տալիս, որ ուժգին ցանկությունները ճնշեն քեզ։ Կընդունե՞ս քո հավատը չդավանող անհատի առաջարկը։ Սունամացի աղջիկը ռոմանտիկ հարցերում հասունություն էր դրսևորում։ Դու էլ կարող ես այդպես վարվել։