Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ օրինակ՝ Լիդիա

Լավ օրինակ՝ Լիդիա

Լավ օրինակ՝ Լիդիա

Թեև Լիդիան նորահավատ էր, նա նախաձեռնություն վերցրեց հյուրասիրություն ցույց տալու Պողոսի և նրա ընկերակիցների հանդեպ (Գործեր 16։14, 15)։ Արդյունքում առանձնաշնորհում ունեցավ վայելելու այս աշակերտների ընկերակցությունը։ Ո՞ւր գնացին Պողոսն ու Շիղան, երբ բանտից ազատ արձակվեցին։ Նրանք գնացին Լիդիայի տուն (Գործեր 16։40

Կարո՞ղ ես Լիդիայի պես՝ նախաձեռնություն վերցնել ուրիշների հետ ծանոթանալու հարցում։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Քչից սկսիր։ Փորձիր զրուցել որևէ մեկի հետ։ Կարող ես նպատակ դնել ժողովի յուրաքանչյուր հանդիպմանը զրուցել մեկի հետ։ Ժպտա։ Եթե չգիտես ինչ ասել, հարցեր տուր կամ քո մասին մի բան պատմիր։ Ուշադիր լսիր։ Ժամանակի ընթացքում ավելի շատ բան կունենաս պատմելու։ Մարդիկ հաճախ արձագանքում են անկեղծ և հաճելի խոսքերին (Առակներ 16։24)։ Իր հյուրասիրության և բարեհամբույր վերաբերմունքի շնորհիվ Լիդիան լավ ընկերներ ձեռք բերեց։ Եթե ընդօրինակես նրան, ապա կունենաս լավ ընկերներ։