Հոբ 27։1-23

27  Հոբը դարձյալ սկսեց իր առակը+՝ ասելով.   «Կենդանի է Աստված+, որը ինձնից հեռացրել է արդարադատությունը+, Եվ կենդանի է Ամենակարողը, որը դառնացրել է հոգիս+,   Որ քանի դեռ շունչս իմ մեջ է, Եվ Աստծու ոգին՝ քթանցքներիս մեջ+,   Շուրթերս անարդարություն չեն խոսի, Եվ լեզուս խաբեություն չի մրմնջա։   Ես ոչ մի դեպքում ձեզ արդար չեմ համարի+։ Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս+։   Ես իմ արդարությունից եմ կառչած և թույլ չեմ տա, որ այն հեռանա+, Սիրտս ինձ չի նախատի իմ օրերից և ոչ մեկի համար+։   Թող իմ թշնամին ամեն առումով ամբարիշտ դառնա+, Եվ իմ դեմ ապստամբողը՝ հանցավոր։   Ի՞նչ է հավատուրացի հույսը, եթե Նա վերացնի նրան+, Եթե Աստված նրա հոգին վերցնի նրանից+։   Մի՞թե Աստված կլսի նրա աղաղակը, Երբ վիշտ գա նրա վրա+։ 10  Կամ մի՞թե Ամենակարողի մոտ նա անսահման ուրախություն կգտնի։ Մի՞թե ամեն ժամանակ նա կկանչի Աստծուն։ 11  Ես կսովորեցնեմ ձեզ Աստծու ձեռքով. Այն, ինչ Ամենակարողի մոտ է, ես չեմ թաքցնի+։ 12  Ահա դուք բոլորդ տեսիլքներ եք տեսել, Ուստի ինչո՞ւ եք ունայնությամբ վարվում+։ 13  Սա է ամբարիշտ մարդու բաժինը Աստծուց+, Եվ բռնավորների ժառանգությունը նրանք Ամենակարողից կստանան։ 14  Եթե նրա որդիները շատանան, ապա դա սրի համար է+, Եվ նրա հետնորդները բավականաչափ ուտելիք չեն ունենա։ 15  Մահաբեր աղետի ժամանակ նրա մոտ եղող վերապրողները կթաղվեն, Եվ նրանց այրիները չեն լացի+։ 16  Եթե նա արծաթը դիզի, ինչպես փոշի, Եվ զգեստներ պատրաստի, ինչպես կավ, 17  Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի+, Եվ անմեղն է, որ արծաթից բաժին կունենա։ 18  Նա կառուցել է իր տունը ցեցի պես, Եվ այն նման է տաղավարի+, որը պահակն է շինում։ 19  Նա հարուստ կպառկի, բայց ոչինչ չի հավաքվի։ Նա կբացի իր աչքերը, բայց ոչինչ չի լինի+։ 20  Անսպասելի սարսափները ջրերի նման կհասնեն նրա վրա+, Գիշերը փոթորիկը կգողանա նրան։ 21  Արևելյան քամին կտանի նրան+, ու նա կհեռանա, Այն պտտելով կտանի նրան իր տեղից+։ 22  Այն կընկնի նրա վրա և չի կարեկցի+, Նա անպատճառ կփորձի փախչել նրա զորությունից+։ 23  Անարգանքով ծափ կտան նրան+ Եվ նրա տեղից կսուլեն+ նրան»։

Ծանոթագրություններ