Հոբ 2։1-13

2  Նշանակված օրը, երբ ճշմարիտ Աստծու որդիները ներկայացան Եհովայի առաջ, Սատանան* նույնպես եկավ ու կանգնեց նրանց մեջ, որ ներկայանա Եհովայի առաջ+։  Եհովան հարցրեց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան պատասխանեց Եհովային. «Ես շրջում էի երկրի վրա և ման էի գալիս նրանում»+։  Եհովան հարցրեց Սատանային. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին+, որ երկրի վրա նրա նման անարատ, ուղղամիտ+, Աստծուց վախեցող+ և չարից հեռացող+ մարդ չկա։ Թեև դու դրդում ես+ ինձ, որ առանց պատճառի+ կործանեմ նրան, սակայն նա մինչև հիմա կառչած է իր անարատությունից»+։  Բայց Սատանան+ պատասխանեց Եհովային ու ասաց. «Մորթի փոխարեն մորթ. մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու* փոխարեն+։  Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, և դիպիր նրա ոսկորին ու նրա մարմնին և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ»+։  Այդ ժամանակ Եհովան ասաց Սատանային. «Ահա նա քո ձեռքում է։ Միայն թե զգույշ եղիր, որ նրա հոգուն չդիպչես»։  Եվ Սատանան հեռացավ Եհովայի երեսի առաջից+ ու Հոբին ոտքի թաթից մինչև նրա գագաթը չարորակ պալարներով+ հարվածեց։  Եվ Հոբը կավե մի բեկոր վերցրեց, որ ինքն իրեն քերի. նա նստած էր մոխրի+ մեջ։  Ի վերջո, նրա կինն ասաց նրան. «Դեռ կառչա՞ծ ես քո անարատությունից+։ Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր»։ 10  Բայց նա ասաց. «Անմիտ+ կանանցից մեկի պես ես խոսում։ Ճշմարիտ Աստծուց միայն բարի՞ն ընդունենք և չարը չընդունե՞նք»+։ Այս ամենում Հոբն իր շուրթերով մեղք չգործեց+։ 11  Հոբի երեք ընկերները լսեցին այն բոլոր փորձանքների մասին, որ եկել էին նրա վրա, ու ամեն մեկն իր տեղից եկավ նրա մոտ. Եղիփազ թեմանացին+, Բաղդատ սովեցին+ և Սոֆար նաամացին+։ Պայմանավորվելով նրանք հանդիպեցին իրար+, որ գան նրան ցավակցելու և մխիթարելու+։ 12  Երբ նրանք դեռ հեռու էին, բարձրացրին իրենց աչքերը և չճանաչեցին նրան։ Բարձր ձայնով լացելով՝ նրանք պատռեցին+ իրենց վերնահագուստները* և իրենց գլխավերևում փոշի շաղ տվեցին+ դեպի երկինք։ 13  Յոթ օր ու յոթ գիշեր հողի վրա նստած+ մնացին նրա հետ, և ոչ մեկը մի խոսք անգամ չասաց նրան, որովհետև տեսնում էին, թե որքան սաստիկ էր նրա ցավը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։6-ի ծնթ.։
Կամ՝ «կյանքի»։
Կամ՝ «անթև վերնահագուստները»։