Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բոլորը ցանկանում են լավ ապագա ունենալ

Բոլորը ցանկանում են լավ ապագա ունենալ

Ինչպիսի՞ ապագա եք ուզում ունենալ։ Անկասկած, շատերի նման ուզում եք, որ դուք և ձեր ընտանիքը ունենաք լավ ապագա՝ երջանիկ, առողջ, խաղաղ և բարեկեցիկ կյանք։

Սակայն շատերը վստահ չեն, որ կունենան այն ապագան, որի մասին երազել են։ Նրանք ականատես են լինում հանկարծահաս և անսպասելի իրադարձությունների, ինչպիսին է օրինակ՝ COVID-19 համավարակը, որոնց պատճառով հասարակությունը կաթվածահար է լինում, տնտեսությունը անկում է ապրում, բազմաթիվ մարդիկ կորցնում են իրենց կյանքը։ Այդ պատճառով շատերը մտածում են, որ լավ ապագան սարերից այն կողմ է։

Այս անորոշության մեջ մարդիկ ջանում են դեպի լավ ապագա տանող ուղի գտնել։ Ոմանք կարծում են, որ իրենց կյանքը կախված է անտեսանելի ուժերից, օրինակ՝ ճակատագրից կամ բախտից։ Ոմանք էլ ձգտում են լավ կրթություն ստանալ և հարստություն ձեռք բերել՝ մտածելով, որ դրանք են լավ ապագայի գրավականը։ Ուրիշներն էլ կարծում են, որ լավ ապագա ունենալու համար պետք է պարզապես լավ մարդ լինել։

Վերը նշված տարբերակներից որևէ մեկը իսկապե՞ս կարող է տանել լավ ապագայի։ Պարզելու համար եկեք քննենք հետևյալ հարցերը։

  • Ինչի՞ց է իրականում կախված ձեր ապագան։

  • Կրթությունն ու փողը լավ կյանքի երաշխի՞ք են։

  • Լավ մարդ լինելը կարո՞ղ է լավ ապագա երաշխավորել։

  • Ի՞նչը կօգնի, որ լավ ապագա ունենաք։

«Դիտարան» ամսագրի այս համարում կգտնեք այս հարցերի պատասխանները։