Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Ուշագրավ տեղեկություններ փոխհարաբերությունների մասին

Ուշագրավ տեղեկություններ փոխհարաբերությունների մասին

Երբ մարդկային փոխհարաբերություններին առնչվող խորհրդի կարիք ես զգում, առաջին հերթին Աստվածաշնչի՞ն ես դիմում, թե այդ գրքի մասին հիշում ես միայն վերջում։ Նկատի առնենք, թե ինչպես է այս գրքի՝ հնուց եկած իմաստության արժեքն ընդգծվում վերջերս արված ուսումնասիրությունների լույսի ներքո։

ՀՆԴԿԱՍՏԱՆ

2014թ.-ին արված մի հարցման համաձայն՝ 18–25 տարեկան երիտասարդների 61 տոկոսը կարծում է, որ մինչամուսնական սեքսը «արդեն սովորական բան է Հնդկաստանում»։ Մումբայում աշխատող մի բժիշկ «Հինդուստան թայմս» թերթին տրված հարցազրույցում ասաց, որ իր կարծիքով՝ «եթե երիտասարդները սեռական հարաբերություններ են ունենում, դա դեռ չի նշանակում, որ ամուսնության նպատակ ունեն։ Անկախ այն բանից, նրանց փոխհարաբերությունները տևում են ընդամենը մեկ գիշեր, հանդիպում են անկանոն, թե ապրում են միասին, դա նրանց չի պարտավորեցնում միմյանց հանդեպ նվիրված լինել»։

ՄՏԱԾԻՐ։ Ավելի հաճախ ովքե՞ր են ունենում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ և էմոցիոնալ տրավմաներ. նրանք, ովքեր սեռական հարաբերությունների մեջ են մտնում մինչև՞ ամուսնանալը, թե՞ ամուսնությունից հետո (1 Կորնթացիներ 6։18

ԴԱՆԻԱ

Ընտանիքի անդամների հետ հաճախակի վիճաբանությունները կրկնապատկում են միջին տարիքում մահանալու հավանականությունը։ Կոպենհագենի համալսարանի մասնագետ-ուսումնասիրողները 11 տարի հետևել են միջին տարիքի մոտ 10000 անհատների և գտել են, որ ովքեր հաճախ են վիճում մտերիմների հետ, վաղաժամ մահանալու շատ ավելի մեծ վտանգի տակ են, քան նրանք, ովքեր հազվադեպ են կոնֆլիկտներ ունենում։ Ուսումնասիրության հեղինակներից մեկն ասաց, որ պարտականությունները կատարելը, անհանգստությունները հաղթահարելը և կոնֆլիկտները հարթելը «կարևոր միջոցներ են վաղաժամ մահվան դեպքերը նվազեցնելու համար»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է» (Առակներ 17։27

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Լուիզիանայում 564 նորապսակների շրջանում վերջերս արված մի հետազոտության համաձայն՝ «անկայուն զույգերը», ովքեր ընկերության շրջանում անընդհատ բաժանվում են ու հաշտվում, շատ հավանական է, որ ամուսնական կյանքի առաջին հինգ տարիների ընթացքում կդիմեն դատարան առանձին ապրելու համար։ Հավանականությունը մեծ է նաև, որ նրանք ամուսնական կյանքում ավելի շատ կոնֆլիկտներ կունենան և բավարարված չեն լինի իրենց ամուսնությունից։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ [ամուսնությամբ], թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6