Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԽԱՐՀԸ ՔԱՈՍԻ ՄԵՋ Է

4 Հույս

4 Հույս

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով առաջացած անհանգստությունը կարող է ազդել մարդկանց ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա։ Դրա հետևանքով շատերն անհույս իրավիճակում են հայտնվում։ Իսկ դա ինչպե՞ս է դրսևորվում։

  • Ոմանք անգամ չեն էլ ուզում մտածել ապագայի մասին։

  • Ուրիշներն էլ փորձում են ալկոհոլի և թմրադեղերի միջոցով մոռացության տալ իրենց անհանգստությունները։

  • Մյուսներն էլ կարծում են, որ ավելի լավ է մահանալ, քան ապրել։ Նրանք ասում են. «Ի՞նչ իմաստ ունի ապրելը»։

Կարևոր է իմանալ

  • Որոշ խնդիրներ, որոնց բախվում եք, միգուցե ժամանակավոր լինեն և նույնիսկ անսպասելիորեն լավ լուծում ստանան։

  • Անգամ եթե ձեր հանգամանքները չեն փոխվում, կարող եք որոշ քայլեր ձեռնարկել, որոնք ձեզ դիմանալու ուժ կտան։

  • Աստվածաշունչը հույս է տալիս, որ մարդկության խնդիրները մեկընդմիշտ վերանալու են։

Ի՞նչ կարող եք անել հիմա

Աստվածաշնչում ասվում է. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6։34

Մտածեք տվյա՛լ օրվա խնդիրները լուծելու մասին։ Թույլ մի՛ տվեք, որ վաղվա մտահոգությունները խանգարեն ձեզ կատարել ամենօրյա գործերը։

Եթե մտահոգվեք այնպիսի բաների մասին, որոնք հնարավոր է՝ տեղի չունենան, ձեր սթրեսը միայն կավելանա, իսկ լավ ապագա ունենալու հույսը կմարի։

Աստվածաշունչը իրական հույս է տալիս

Հնում ապրած մի սաղմոսերգու իր աղոթքում ասաց. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։ Տեսնենք, թե այս համեմատությունն ինչու է տեղին։

Մթության մեջ ճրագի օգնությամբ կողմնորոշվում ենք, թե որ ուղղությամբ քայլենք։ Նմանապես դժվար որոշումներ կայացնելիս Աստվածաշնչում տեղ գտած գործնական խորհուրդները ուղղորդում են մեր քայլերը։

Լույսը կարող է տեսանելի դարձնել մեր ճանապարհը և ցույց տալ, թե ինչ կա հեռվում։ Նույն ձևով էլ Աստվածաշունչը մեզ կարող է օգնել, որ տեսնենք, թե ինչպիսին կլինի ապագան։