Անցնել բովանդակությանը

Մահվան հանդեպ վախ. ինչպե՞ս հաղթահարել

Մահվան հանդեպ վախ. ինչպե՞ս հաղթահարել

Աստվածաշնչի պատասխանը

 Մահը թշնամի է, ուստի բնական է, որ մարդիկ վախենում են մահից և փորձում են ամեն կերպ պահպանել իրենց կյանքը (1 Կորնթացիներ 15:26)։ Սակայն մահվան հանդեպ ահաբեկող վախը, որ ստության կամ ոգեհարցության միջոցով բույն է դրել մարդկանց սրտում, «ամբողջ կյանքի ընթացքում ստրկության մեջ» է պահում նրանց (Եբրայեցիներ 2:15)։ Մահվան մասին ճշմարտությունն իմանալը կազատի դրա հանդեպ վախից, որը կարող է զրկել կյանքից ուրախություն ստանալու կարողությունից (Եբրայեցիներ 2:15

Ճշմարտությունը մահվան մասին

  •   Մահացածները ոչինչ չեն գիտակցում (Սաղմոս 146:4)։ Կարիք չկա վախենալու՝ մտածելով, թե մահից հետո տանջանքների կենթարկվեք, քանի որ Աստվածաշունչը մահը համեմատում է քնի հետ (Սաղմոս 13:3; Հովհաննես 11:11–14

  •   Մահացածները չեն կարող վնասել մեզ։ Նույնիսկ ոխերիմ թշնամին մահից հետո անզոր է դառնում (Առակներ 21:16)։ Աստվածաշունչն ասում է, որ «նրանց ատելությունն ու նրանց նախանձն արդեն կորել են» (Ժողովող 9:6

  •   Չի կարելի միանշանակ ասել, որ մահը մեր գոյության հավերժական դադարն է։ Հարության միջոցով Աստված նորից կյանք կտա նրանց, ովքեր մահացել են (Հովհաննես 5:28, 29; Գործեր 24:15

  •   Աստված խոստանում է, որ կլինի ժամանակ, երբ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:4)։ Այդ ժամանակների մասին Աստվածաշնչում ասվում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»՝ բացարձակապես ազատ մահվան վախից (Սաղմոս 37:29