Անցնել բովանդակությանը

Ո՞րն է կյանքի իմաստը

Ո՞րն է կյանքի իմաստը

Աստվածաշնչի պատասխանը

 Կյանքի իմաստի վերաբերյալ այս հարցը կարելի է ձևակերպել տարբեր կերպերով։ Օրինակ՝ «ինչո՞ւ եմ ապրում» կամ «որ՞ն է իմ կյանքի նպատակը»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր կյանքի նպատակը Աստծու հետ փոխհարաբերություններ զարգացնելն է։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչում գրված հետևյալ հիմնական ճշմարտություններին։

  •   Աստված է մեր Ստեղծիչը։ Աստվածաշունչն ասում է. «[Աստված] է ստեղծել մեզ, և ոչ թե մենք մեզ» (Սաղմոս 100:3

  •   Աստված ամեն բան արարելիս կոնկրետ նպատակ է ունեցել (Եսայիա 45:18

  •   Աստված ստեղծել է մեզ հոգևոր կարիքներով, ինչն իր մեջ ներառում է նաև կյանքի իմաստը գտնելու փափագը (Մատթեոս 5:3)։ Նա ուզում է, որ մենք բավարարենք մեր այդ ցանկությունը (Սաղմոս 145:16

  •   Մեր հոգևոր կարիքները բավարարվում են, երբ մտերմանում ենք Աստծու հետ՝ դառնալով նրա ընկերը։ Թեև սա կարող է անհնար թվալ, սակայն Աստվածաշունչը հորդորում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8; 2:23

  •   Աստծու ընկերը դառնալու համար մենք պետք է ապրենք այն նպատակին ներդաշնակ, որ նա ունեցել է մեզ արարելիս։ Աստվածաշնչում՝ Ժողովող 12։13-ում, նշվում է այդ նպատակը. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը», կամ ինչպես ասում է Աստվածաշնչի մեկ այլ թարգմանություն՝ «դրա համար է ստեղծվել մարդը» (Good News Translation)։

  •   Ապագայում Աստված կվերացնի չարությունը և հավիտենական կյանք կշնորհի իր ընկերներին, այսինքն՝ նրանց ովքեր երկրպագում են իրեն։ Այդ ժամանակ կյանքը զերծ կլինի տառապանքից, և մենք կապրենք այնպես, ինչպես Աստված էր նպատակադրել մեզ ստեղծելիս (Սաղմոս 37:10, 11