Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի դատարանը մեղավոր է ճանաչել եղբայրներ Կիմին և Պոլևոդովին

Ռուսաստանի դատարանը մեղավոր է ճանաչել եղբայրներ Կիմին և Պոլևոդովին

2020 թ. փետրվարի 4-ին Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի Ժելեզնոդորոժնի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ստանիսլավ Կիմին և Նիկոլայ Պոլևոդովին և դատապարտեց երկու տարվա ազատազրկման։ Թեև նրանք չեն կալանավորվի, սակայն նրանց նկատմամբ կնշանակվի փորձաշրջան իրենց նշանակված պատժի չափով։ Եղբայրները կբողոքարկեն իրենց դատավճիռը։ Նրանց դեմ հարուցված է նաև մեկ այլ քրեական գործ, որը քննվում է նույն քաղաքի՝ արդյունաբերական գործերով շրջանային դատարանում։ Դեռևս հայտնի չէ, թե երբ է կայացվելու նշված գործի վերաբերյալ դատավճիռը։