Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2019
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ

Պուերտո Ռիկոյում ավարտվեցին աղետից տուժածներին օգնություն ցույց տալու երկարաժամկետ աշխատանքները

Պուերտո Ռիկոյում ավարտվեցին աղետից տուժածներին օգնություն ցույց տալու երկարաժամկետ աշխատանքները

2018 թ. սեպտեմբերին՝ մեկ տարի անց այն բանից հետո, երբ «Իրմա» և «Մարիա» փոթորիկները մեծ ավերածություններ պատճառեցին Պուերտո Ռիկոյում, Եհովայի վկաները պաշտոնապես ավարտեցին այդ կղզում տուժածներին օգնություն ցույց տալու հսկայածավալ աշխատանքները։ Այս նախագծին մասնակցեցին Միացյալ Նահանգների մասնաճյուղի տարածքից հազարավոր կամավորներ։

Միացյալ Նահանգների մասնաճյուղի կողմից կազմավորված աղետից տուժածներին օգնելու կոմիտեն համակարգել էր տեղի 10 000 քարոզիչների աշխատանքը, որոնք իրենց օգնությունն էին առաջարկել։ Այդ աշխատանքներին մասնակցել էին նաև 8 000 եղբայրներ ու քույրեր, որոնցից ոմանք եկել էին Ալյասկայից, Բահամյան և Հավայան կղզիներից։

Տասը կամավորներից բաղկացած խումբ, որը մասնակցել է Պուերտո Ռիկոյում տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքներին

Նախագծի ընթացքում կամավորները վերանորոգեցին 106 Թագավորության սրահներ և 2 համաժողովների սրահներ, որոնք վնասվել էին փոթորիկների հետևանքով։ Բացի այդ, վերանորոգվեց մեր հավատակիցներին պատկանող 783 տուն, ու ևս 73-ը վերակառուցվեց։ Որոշ եղբայրներ, որոնց տները վնասվել էին, օգնություն ստացան կառավարության կամ իրենց ապահովագրական ընկերությունների կողմից։

Կամավոր շինարարները Լախասում վերակառուցում են մի ավերված տուն

Լորն Քովերթը, որը ծառայում է Միացյալ Նահանգների մասնաճյուղի՝ աղետից տուժածների աջակցության բաժնում, ասում է. «Այժմ, երբ աշխատանքներն ավարտված են, նախագծի մասին հուշերը կշարունակեն ամրացնել ոչ միայն այս փոթորիկներից տուժած մեր եղբայրներին, այլև նրանց, ովքեր օգնել են վերականգնողական աշխատանքներում»։

Լարեսում քույրերից մեկի տունը՝ ավերված ժամանակ և դրանից հետո

Ինչպես Պուերտո Ռիկոյի մեր եղբայրներն ու քույրերը, այնպես էլ մենք երախտապարտ ենք Եհովային իր սիրո և հոգատարության համար, որը նա դրսևորում է մեր համաշխարհային եղբայրության միջոցով (1 Պետրոս 5:7