Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 5, 2019
ՆԻԳԵՐԻԱ

«Ուրախության պոռթկում». վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել Նիգերիայի երկու լեզուներով

«Ուրախության պոռթկում». վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել Նիգերիայի երկու լեզուներով

2019 թ. հունվարի 12-ին Նիգերիայի մեր եղբայրները հատուկ հանդիպում անցկացրին Բենին Սիթիի (Նիգերիա) համաժողովների սրահում։ Հանդիպման ընթացքում Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը հայտարարեց իսոկո և յորուբա լեզուներով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակի լույսընծայման մասին։ Ընդհանուր առմամբ ծրագիրը ունկնդրեց 60 672 մարդ։ Տեսակապի միջոցով այն հեռարձակվեց 106 Թագավորության սրահներում և 9 համաժողովների սրահներում, ինչպես նաև հարևան Բենին քաղաքում։

Եղբայր Ջեքսոնը՝ մի ընտանիքի հետ Բենին Սիթիի (Նիգերիա) համաժողովների սրահում

Եղբայր Գադ Էդիան, որը ծառայում է Նիգերիայի մասնաճյուղում, ասում է. «Իսոկո լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը տևել է երեք տարի և երկու ամիս, իսկ յորուբա լեզվով թարգմանությունը՝ երեք տարի և երեք ամիս։ Նիգերիայում ավելի քան 5 000 Վկա խոսում է իսոկո լեզվով, իսկ 50 000-ից ավելին խոսում և գրում է յորուբա լեզվով։ Երբ եղբայրները ստացան վերանայված թարգմանությունները, մի մարդ ունկնդիրների արձագանքը նկարագրելիս ասաց, որ դա «ուրախության պոռթկում» էր։ Ուստի կարող ենք վստահությամբ ասել, որ արժեր այդքան ջանք թափել»։

Մինչ օրս «Նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է 179 լեզուներով։

Մենք անչափ ուրախ ենք, որ մեր եղբայրները այժմ կարող են հեշտությամբ կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը այս լեզուներով (2 Տիմոթեոս 3:17