Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2020
ՄՈԶԱՄԲԻԿ

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել գիտոնգա և ռոնգա լեզուներով

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել գիտոնգա և ռոնգա լեզուներով

2020 թ. նոյեմբերի 14-ին և 15-ին «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը լույս տեսավ Մոզամբիկի հարավում տարածված գիտոնգա և ռոնգա լեզուներով։ Գիտոնգա լեզվով խոսող 524 և ռոնգա լեզվով խոսող 1 911 քարոզիչների համար այս գրքի լույսընծայումն իսկական նվեր էր Եհովայից։

Եղբայր Ամառու Տեյսհեյրան՝ Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը, գրքերի լույսընծայման մասին հայտարարեց նախապես ձայնագրված ծրագրի ընթացքում։ Բացի այդ՝ եղբայրները հոգ էին տարել, որ ծրագիրը հեռարձակվի տեղի հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Մատթեոսի Ավետարանը լույս կտեսնի նաև 64-էջանոց գրքույկի տեսքով, քանի որ ոչ բոլոր քարոզիչները կարող են օգտվել էլեկտրոնային տարբերակից։

Եղբայր Տեյսհեյրան նշեց. «Այս լեզուներով շատ քիչ աստվածաշնչյան գրականություն և Աստվածաշնչեր կան։ Շատ ուրախ ենք, որ արդեն ունենք Մատթեոսի Ավետարանը, քանի որ այն ընդգրկում է Հիսուսի տոհմաբանությունը, ծնունդը, հայտնի Լեռան քարոզը և վերջին օրերի մասին ազդեցիկ մարգարեությունները»։

Ընդգծելով այս թարգմանության ճշգրտությունը և դյուրընթեռնելի լինելը՝ թարգմանիչներից մեկն ասաց. ««Մատթեոս» գիրքն այնքան ուսուցողական է։ Պատկերացնում եմ, թե ընթերցողները որքան կհուզվեն, երբ Լեռան քարոզն ընթերցեն իրենց սրտի լեզվով»։

Ըստ վիճակագրության՝ գիտոնգա լեզվով խոսում է մոտ 224 000 մարդ, իսկ ռոնգա լեզվով՝ 423 000։ Հուսով ենք, որ Աստվածաշնչի այս թարգմանությունները շատ մարդկանց կօգնեն գտնելու «այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում» (Մատթեոս 7։14