Անցնել բովանդակությանը

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը հայտարարում է, որ ռուսական ժեստերի լեզվով լույս է տեսել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Քարոզիչները տարբեր երկրներում դիտեցին ծրագիրը. ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ վերևի ձախ անկյունից՝ Ուկրաինա, Լատվիա, Աստանա (Ղազախստան), Ալմաթի (Ղազախստան)

ՄԱՅԻՍԻ 31, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը լույս է տեսել ռուսական ժեստերի լեզվով

«Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը լույս է տեսել ռուսական ժեստերի լեզվով

2023 թ. մայիսի 27-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը հայտարարեց, որ ռուսական ժեստերի լեզվով (ՌԺԼ) լույս է տեսել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» առաջին ամբողջական տարբերակը։ Ծրագրին ներկա էր 148 հոգի, իսկ 15 երկրներից 5 000 մարդ դիտեց ծրագրի ուղիղ հեռարձակումը կամ ձայնագրված տեսագրությունը։ Այս թարգմանությունն այժմ առկա է jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։

Խուլ եղբայրներից մեկն ասաց. «Երբ նայեցի Աստվածաշունչը ժեստերի լեզվով, ասես տեսնեի, թե ինչպես է Հիսուսն արձագանքում մարդկանց տառապանքին։ Դա այնպե՜ս ջերմացրեց սիրտս»։

Մինչև ՌԺԼ-ով Աստվածաշնչի լույսընծայումը մեր հավատակիցներից շատերն օգտագործում էին ռուսերեն տպագիր Աստվածաշունչը։ Բայց քանի որ ՌԺԼ-ն նկարագրական լեզու է, որոշ քարոզիչների համար դժվար էր հասկանալ մի շարք արտահայտություններ։

Օրինակ՝ 1 Թագավորներ 17-րդ գլխում սարեփթացի այրին Եղիա մարգարեին ասում է, որ ինքն ու իր որդին կուտեն, ապա կմահանան։ Որոշ խուլ քարոզիչներ մտածում էին, թե այդ խոսքերի համաձայն՝ այրու ունեցած ուտելիքը նեխած էր կամ թունավոր։ Իսկ ՌԺԼ-ով թարգմանության մեջ հստակ երևում է, որ դա նրանց ունեցած վերջին ուտելիքն էր։

ՌԺԼ-ն օգտագործում են տարբեր ազգերի ու մշակույթների մարդիկ։ Հետևաբար թարգմանիչները հաշվի են առել լեզվական տարբերությունները։ Թարգմանիչներից մեկը բացատրում է. «Նույն ժեստը մի շրջանում կարող է ունենալ «մեղք» իմաստը, մեկ այլ շրջանում՝ «Աստված»։ Բացի այդ՝ «աշակերտ» ժեստը մի տեղանքում նշանակում է «վերջին», մյուսում՝«աղքատ»։ Որպես թարգմանչական խումբ՝ փորձել ենք օգտագործել ամենատարածված և քաջածանոթ ժեստերն ու արտահայտությունները»։

Միանում ենք ՌԺԼ-ով խոսող մեր հավատակիցների ցնծությանը։ Շնորհակալ ենք Եհովային այս գեղեցիկ նվերի համար (Առակներ 10։22