Անցնել բովանդակությանը

Մի քանի եղբայրներ ու քույրեր, ովքեր դիմավորեցին այցելուներին «Հնագույն, ժամանակակից գիրքը» վերնագրով տաղավարում

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 2023
ԷԿՎԱԴՈՐ

Հնագույն, ժամանակակից գիրքը՝ Էկվադորի գրքի միջազգային տոնավաճառին

Հնագույն, ժամանակակից գիրքը՝ Էկվադորի գրքի միջազգային տոնավաճառին

2023 թ. սեպտեմբերի 20-ից 24-ը Էկվադորի Գուայաքիլ քաղաքում տեղի ունեցավ գրքի 9-րդ միջազգային տոնավաճառը։ Ավելի քան 30 000 այցելուներ ներկա եղան «Գուայաքիլ Էքսպոպլասա» համալիրում տեղի ունեցած միջոցառմանը։ Մեր եղբայրները տոնավաճառին հետաքրքիր վերնագրով մի տաղավար տեղադրեցին՝ «Հնագույն, ժամանակակից գիրքը»։ Այս վերնագիրն ընդգծում էր Աստվածաշնչի գործնական արժեքը բոլոր տարիքի մարդկանց համար։ Գրականությունը հասանելի էր անգլերենով, իսպաներենով, մանդարինյան չինարենով, պորտուգալերենով, կեչուա (Չիմբորասո) և կեչուա (Իմբամբուրա) լեզուներով։ Շուրջ 150 եղբայրներ ու քույրեր մասնակցեցին միջոցառմանը։ Նրանք հետաքրքրություն դրսևորած մարդկանց ավելի քան 700 տպագիր հրատարակություններ տրամադրեցին և բազմաթիվ այցելուների ցույց տվեցին, թե ինչպես տարբեր թեմաների վերաբերյալ նյութեր փնտրել jw.org կայքում։

Քույրը այցելուներից մեկին ցույց է տալիս, թե ինչպես հրատարակություններ ներբեռնի jw.org կայքից

Մի հայր պատանի երեխաների հետ մոտեցավ մեր տաղավարին և իր մտահոգությունն արտահայտեց այն դժվարությունների վերաբերյալ, որոնց բախվում են իր երեխաները։ Եղբայրները բացատրեցին, որ Աստվածաշնչի սկզբունքները երբեք ժամանակավրեպ չեն և կարող են օգնել պատանիներին հաջողությամբ հաղթահարել խնդիրները։ Տղամարդը վերցրեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին և 2-րդ հատորներն ու ասաց. «Երբեք չէի մտածի, որ այս տոնավաճառում նման արժեքավոր տեղեկություններով գրքեր կգտնեմ»։

Մի կին, մոտենալով տեղեկատվական տաղավարին, հարցրեց, թե ինչպես կարող է Աստվածաշունչ ձեռք բերել։ Նա ասաց, որ ապրում է հսկվող տարածքում, ինչի պատճառով շատ քիչ է շփվել Եհովայի վկաների հետ։ Մեր քույրերը նրան Աստվածաշունչ տվեցին և ներկայացրին այն ուսումնասիրելու անվճար դասընթացը։ Կինը շատ ոգևորվեց և jw.org կայքի միջոցով հայտ լրացրեց՝ խնդրելով, որ իրեն այցելեն։

Վկաները տեղեկություն են տրամադրում մեր տաղավար այցելած մի տղամարդու

Դիեգո անունով մի եղբայր, ով մասնակցել է տոնավաճառին, նշում է. «Թեպետ jw.org կայքի տարբերանշանը շատերին է ծանոթ, սակայն նրանցից ոմանք շատ քիչ բան գիտեն մեր հայտնած լուրի մասին։ Կարծում եմ մեր տաղավարը օգնեց նրանց տեսնել, թե Աստվածաշունչը որքա՜ն արժեքավոր է այսօր»։

Ուրախ ենք, որ Էկվադորի եղբայրներն ու քույրերը կարողացան օգնել շատերին ավելին իմանալ աշխարհի հնագույն, ժամանակակից և ամենաիմաստուն գրքի՝ Աստվածաշնչի մասին (Առակներ 3։21