Շրջայցեր Բեթելում
Սրտանց հրավիրում ենք ձեզ շրջայց կատարել մեր մասնաճյուղերում, որոնք սովորաբար Բեթել ենք անվանում։ Որոշ մասնաճյուղերում նույնիսկ հնարավոր է ինքնուրույն շրջայց կատարել։
Շրջայցերը վերսկսվել են: 2023 թ. հունիսի 1-ից շատ երկրներում վերսկսվել են մեր մասնաճյուղերում իրականացվող շրջայցերը։ Մանրամասների համար կապ հաստատեք այն մասնաճյուղի հետ, որտեղ ցանկանում եք շրջայց կատարել։ Խնդրում ենք, մի՛ գնացեք մասնաճյուղ, եթե COVID-19-ի թեստի դրական պատասխան եք ստացել, ունեք մրսածության կամ գրիպի ախտանշաններ կամ էլ վերջերս շփվել եք մեկի հետ, ով COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել։
Սլովենիա
Տեղեկություն շրջայցի մասին
Ցուցահանդեսներ
Ցուցադրությունը այցելուներին ծանոթացնում է սլովեներեն Աստվածաշնչի պատմությանը։ Մանրամասնորեն ներկայացվում է, թե դարերի ընթացքում Աստծու անունն ինչպես է օգտագործվել Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում և սլովենական գրականության մեջ։
Հասցե և հեռախոսահամար