Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները իրենց երեխաներին պարտադրո՞ւմ են ընդունել իրենց հավատը

Եհովայի վկաները իրենց երեխաներին պարտադրո՞ւմ են ընդունել իրենց հավատը

 Ո՛չ։ Քանի որ Աստծուն երկրպագելը անձնական որոշման հարց է (Հռոմեացիներ 14։12)։ Եհովայի վկաները իրենց երեխաներին սովորեցնում են աստվածաշնչյան սկզբունքները, բայց երբ վերջիններս մեծանում են, իրենք են որոշում՝ դառնալ Եհովայի վկա, թե ոչ (Հռոմեացիներ 12։2; Գաղատացիներ 6։5

 Շատ ծնողների պես՝ Եհովայի վկաները լավագույնն են ցանկանում իրենց երեխաների համար և սովորեցնում են այն, ինչը, իրենց կարծիքով, օգտակար կլինի նրանց համար՝ հմտություններ, ինչպես նաև բարոյական սկզբունքներ և կրոնական համոզմունքներ։ Եհովայի վկաները հավատում են, որ Աստվածաշունչը օգնում է լավագույն կյանքով ապրելու, ուստի ձգտում են իրենց երեխաների մեջ հոգևոր արժեքներ սերմանել՝ նրանց հետ ուսումնասիրելով Աստվածաշունչը և հաճախելով քրիստոնեական հանդիպումներին (2 Օրենք 6։6, 7)։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երեխա, երբ մեծանա, կարող է տեղեկացված որոշում կայացնել՝ ընդունել ծնողների դավանած կրոնը, թե ոչ։

 Եհովայի վկաները մկրտո՞ւմ են նորածին երեխաներին

 Ո՛չ։ Աստվածաշունչը չի խրախուսում նորածինների մկրտությունը։ Օրինակ՝ այն պատմում է, որ առաջին դարի քրիստոնյաները նախքան մկրտվելը լսեցին լուրը, «սրտանց ընդունեցին» այն և զղջացին (Գործեր 2։14, 22, 38, 41)։ Այսպիսով՝ մկրտվելու համար անհատը պետք է այն տարիքի լինի, որ կարողանա հասկանալ աստվածաշնչյան ուսմունքները, պետք է հավատա դրանց և որոշում կայացրած լինի ապրելու այդ ուսմունքների համաձայն։ Սրանք բաներ են, որ նորածինը չի կարող անել։

 Երբ երեխան մեծանա, գուցե որոշի մկրտվել։ Սակայն դա անելով՝ նա պետք է հասկանա, թե ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա։

 Եհովայի վկաները դադարո՞ւմ են իրենց երեխաների հետ շփվելուց, երբ նրանք որոշում են չմկրտվել

 Ո՛չ։ Թեև Վկա ծնողները տխրում են, երբ երեխան չի ընդունում իրենց հավատը, սակայն շարունակում են սիրել նրան և չեն խզում նրա հետ իրենց փոխհարաբերությունները զուտ այն պատճառով, որ նա հրաժարվել է Վկա դառնալուց։

Յուրաքանչյուր անհատ, անկախ տարիքից, պետք է ինքը որոշի՝ մկրտվել, թե ոչ

 Ինչո՞ւ են Եհովայի վկաները իրենց երեխաներին իրենց հետ տանում քարոզչության

 Մենք մեր երեխաներին ներգրավում ենք քարոզչական գործի մեջ մի քանի պատճառներով։ a

  •   Աստվածաշունչը ծնողներին պատվիրում է հոգևորապես կրթել իրենց երեխաներին՝ սովորեցնելով երկրպագել Աստծուն (Եփեսացիներ 6։4)։ Քանի որ հավատի մասին հանրորեն հռչակելը երկրպագության մաս է կազմում, քարոզչությունը կարևոր դեր ունի երեխայի հոգևոր կրթության մեջ (Հռոմեացիներ 10։9, 10; Եբրայեցիներ 13։15

  •   Աստվածաշունչը մասնավորապես երիտասարդներին հորդորում է «օրհնել Տիրոջ անունը» (Սաղմոս 148։12, 13, «Արարատ» թարգմանություն)։ Աստծուն օրհնելու, կամ՝ գովաբանելու կարևոր կերպերից մեկը նրա մասին ուրիշներին պատմելն է։ b

  •   Երեխաների համար օգտակար է իրենց ծնողների հետ քարոզելը։ Օրինակ՝ նրանք սովորում են հաղորդակցվել տարբեր մարդկանց հետ և այնպիսի արժեքավոր հատկություններ են ձեռք բերում, ինչպիսիք են կարեկցանքը, բարությունը, անեսասիրությունը և հարգալից լինելը։ Երեխաները նաև ավելի լավ են հասկանում, թե իրենց համոզմունքները սուրբգրային ինչ հիմք ունեն։

 Եհովայի վկաները մասնակցո՞ւմ են տոներին

 Եհովայի վկաները չեն նշում կրոնական տոներ կամ Աստծուն տհաճ այլ տոնակատարություններ (2 Կորնթացիներ 6։14–17; Եփեսացիներ 5։10 c Օրինակ՝ մենք չենք մասնակցում ծննդյան տոներին կամ սուրբ ծննդյան տոնակատարություններին, որոնք քրիստոնեական ծագում չունեն։

 Այնուամենայնիվ, մենք ուրախությամբ ժամանակ ենք անցկացնում մեր ընտանիքի հետ և առատաձեռնորեն նվերներ ենք տալիս մեր երեխաներին։ Փոխանակ թույլ տալու, որ օրացույցը որոշի, թե երբ մեր ընտանիքի անդամները միասին հավաքվեն և իրար նվերներ անեն՝ մենք հավաքույթներ ենք կազմակերպում և նվերներ ենք տալիս իրար ողջ տարվա ընթացքում։

Քրիստոնյա ծնողները ուրախություն են ստանում իրենց երեխաներին նվերներ տալուց

a Ընդհանուր առմամբ Վկա երեխաները, առանց ծնողի կամ մեկ այլ չափահաս պատասխանատու անձնավորության, չեն մասնակցում քարոզչական գործին։

b Աստվածաշնչում հիշատակվում են որոշ երեխաներ, ովքեր հաճեցրել են Աստծուն՝ իրենց հավատալիքների մասին ուրիշների հետ խոսելով (2 Թագավորներ 5։1–3; Մատթեոս 21։15, 16; Ղուկաս 2։42, 46, 47

d Որոշ անուններ փոխված են։