Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JenkoAtaman/stock.adobe.com

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Հույսի հիմքեր 2023 թվականին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Հույսի հիմքեր 2023 թվականին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 2023 թվականի մեկնարկին բոլորս լի ենք հույսով, որ մեզ ու մեր ընտանիքներին ամենայն բարիք է սպասում։ Լավ ակնկալիքներ ունենալու ի՞նչ հիմքեր կան։

Աստվածաշունչը հույս է տալիս

 Աստվածաշունչը բարի լուր է հայտնում այն մասին, որ այժմյան խնդիրները ժամանակավոր են և շուտով մեկընդմիշտ կլուծվեն։ Իրականում Աստվածաշունչը գրվել է «մեր ուսուցման համար.... որպեսզի.... Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4

Հույս, որը կարող է օգնել ձեզ հենց այսօր

 Աստվածաշնչի տված հույսը «խարսխի նման է» մեր կյանքում (Եբրայեցիներ 6։19)։ Այդ հույսը հաստատուն է դարձնում մեզ։ Այն կարող է օգնել, որ դիմագրավենք ներկա խնդիրները, դրական տրամադրվածություն պահպանենք և հարատև երջանկություն գտնենք։

Ամրացրեք ձեր հույսը

 Շատերը լավատեսությամբ են նայում ապագային, սակայն վստահ չեն՝ իրենց հույսերը կիրականանան, թե ոչ։ Մինչդեռ այն, ինչ Աստվածաշունչն է խոստանում, անպայման կիրականանա։ Ինչո՞ւ։ Քանի որ աստվածաշնչյան խոստումները հենց Եհովա Աստծուց a են, ով «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Միայն Եհովան զորություն ունի իրականացնելու իր բոլոր խոստումները. նա կարող է անել այն ամենը, ինչ «հաճելի է» իրեն (Սաղմոս 135։5, 6

 Սրտանց ուզում ենք, որ դուք էլ Աստվածաշնչի տված արժանահավատ հույսի շնորհիվ վստահությամբ նայեք ապագային։ Դուք կարող եք ամրացնել ձեր հույսը՝ «ուշադիր քննելով Սուրբ Գրքերը» (Գործեր 17։11)։ Այդ նպատակով փորձեք Աստվածաշնչի մեր անհատական անվճար դասընթացը։ 2023 թվականը սկսեք լավատեսությամբ և հույսով լի։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18