Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 65

Միշտ առա՛ջ

Միշտ առա՛ջ

(Եբրայեցիներ 6։1)

  1. 1. Միշտ առա՛ջ, միշտ առա՛ջ... Դու հասունացիր։

    Ցոլացրու լույսն Աստծու. ավետիսը քարոզիր։

    Սուրբ գործում դու հմուտ, փորձառու դարձիր.

    Վստահիր քո Արարչին։

    «Հունձը շատ է». պիտի ջանք թափենք,

    Հիսուսի խոսքերին հետևենք։

    Որ չընկնենք, թող մեր Հոր ձեռքն ամուր բռնենք

    Եվ կառչենք նրա Խոսքին։

  2. 2. Միշտ առա՛ջ, միշտ առա՛ջ... Քաջությամբ խոսիր,

    Ավետիսը հավերժ ամենուր մարդկանց հայտնիր։

    Ցնծությամբ Գերիշխան Արքային գովիր՝

    Տնետուն քարոզելով։

    Թե հանկարծ քեզ փորձեն վախեցնել,

    Չլռե՛ս. թող բոլորը լսեն։

    Մոտ է Արքայությունը. ձգտիր պատմել՝

    Խոսքն Աստծու հռչակելով։

  3. 3. Միշտ առա՛ջ, միշտ առա՛ջ, միշտ առա՛ջ գնա։

    Զարգացրու հմտությունդ,

    Յահի գործում տոկա։

    Թող Բարձրյալն իր ոգին լիուլի քեզ տա,

    Որ լցվես դու բերկրանքով։

    Երբ լսեն քեզ, առատ սերմանիր

    Եվ կրկին այցելիր ու ջրիր։

    Որ Աստծուն մոտենան, դու նրանց օգնիր

    Սուրբ Խոսքի պայծառ լույսով։

(Տես նաև Փիլիպ.1։27; 3։16; Եբր. 10։39)