Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 49

Ուրախացնենք Եհովայի սիրտը

Ուրախացնենք Եհովայի սիրտը

(Առակներ 27։11)

  1. 1. Եհո՛վա, քեզ ենք խոստացել

    Սրտանց քո կամքը կատարել։

    Օգնիր, որ իմաստուն լինենք

    Եվ սիրտը քո ուրախացնենք։

  2. 2. Ծառադ՝ տնտեսը իմաստուն,

    Քո փառքն ու Խոսքն է հռչակում։

    Սնում է ճիշտ ժամանակին,

    Օգնում՝ տանենք լուրն ամենքին։

  3. 3. Խնդրում ենք, տուր մեզ քո ոգին՝

    Քայլենք ճամփով հավերժ կյանքի,

    Խոսքով, գործով քեզ փառք բերենք,

    Սիրող քո սիրտն ուրախացնենք։