Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 34

Անարատությամբ քայլենք

Անարատությամբ քայլենք

(Սաղմոս 26)

  1. 1. Եհո՛վա Տեր, խնդրում եմ, ինձ դատիր։

    Իմ անարատ ճամփին, խնդրում եմ, աչք նետիր։

    Քննիր ինձ, Հա՛յր, իմ անձը դու ստուգիր,

    Իմ սիրտը դու զտիր և իմ հոգին օրհնիր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վճիռն է իմ մնալ հավատարիմ,

    Միշտ անարատ լինել, քեզ հետ հավերժ քայլել։

  2. 2. Ես չեմ նստում ստախոսի կողքին

    Ու չեմ բռնում երբեք ամբարշտի ուղին։

    Ո՛վ Դատավոր, իմ կյանքը մի՛ կորցրու

    Նրա հետ, ում ձեռքում կաշառք է, չարություն։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վճիռն է իմ մնալ հավատարիմ,

    Միշտ անարատ լինել, քեզ հետ հավերժ քայլել։

  3. 3. Ուզում եմ ես քո տանը միշտ լինել,

    Քո զոհասեղանի չորս կողմը պտտվել,

    Պաշտել քեզ, Հա՛յր, ու գովերգել սրտանց,

    Հայտնել բոլոր մարդկանց քո փառքը վեհապանծ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վճիռն է իմ մնալ հավատարիմ,

    Միշտ անարատ լինել, քեզ հետ հավերժ քայլել։

(Տես նաև Սաղ. 25։2)