ԵՐԳ 106
Սեր դրսևորենք
-
1. Խոնարհ սրտով թող Աստծուն խնդրենք՝
Օգնի, որ միշտ իր նման լինենք։
Թող սերը մենք մշակենք նրա.
Ոգու պտղի մասն է անբաժան։
Եթե խոհեմ ենք, տաղանդ ունենք,
Սակայն չունենք սեր, ոչինչ ենք մենք։
Խնդրում ենք Հորը՝ մեր սերն աճի,
Խոսքով հնչի և գործուն լինի։
-
2. Ծաղկում է սերը՝ տալով առատ։
Անշահ սիրո հողն է միշտ պարարտ։
Չունի նա ատելության կրակ.
Ներում է ուրիշներին արագ։
Ամուր է հալածանքի ներքո
Եվ ծանր բեռն է կրում եղբոր։
Ամեն ինչի դիմանում, տոկում,
Այդ սերը չի վերջանում, կորչում։
(Տես նաև Հովհ. 21։17; 1 Կորնթ. 13։13; Գաղ. 6։2)