Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դու մեր մտքում ես

Դու մեր մտքում ես

Բեռնել

  1. 1. Երբ մրրիկը

    Տանդ հիմքը

    Ավերի, և քեզ թվա, թե ելք չունես,

    Քեզ սիրող Աստված,

    Քո ձեռքից բռնած,

    Կտա ուժեր

    Եվ լավ ընկեր,

    Որ շուտ ոտքի կանգնես։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու մեր մտքում ես.

    Քո ընտանիքն ենք մենք

    Եվ քեզ սիրում ենք։

    Կգանք, որ քեզ օգնենք։

    Կողքիդ կանգնած՝

    Կասենք սրտանց.

    «Չվախենա՛ս երբեք։

    Դու մեր մտքում ես.

    Քո ընտանիքն ենք մենք»։

  2. 2. Երբ արևը

    Ու մեր սերը

    Ջերմացնեն վայրագ հողմից սառած հոգիդ,

    Դու, թևեր առած

    Եվ հույսով լցված,

    Կզգաս սիրո,

    Անմար սիրո

    Մեծ ուժն ընդդեմ ցավիդ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու մեր մտքում ես.

    Քո ընտանիքն ենք մենք

    Եվ քեզ սիրում ենք։

    Կգանք, որ քեզ օգնենք։

    Կողքիդ կանգնած՝

    Կասենք սրտանց.

    «Չվախենա՛ս երբեք։

    Դու մեր մտքում ես.

    Քո ընտանիքն է միշտ քեզ մեջք։

    Դու մեր մտքում ես.

    Քո ընտանիքն ենք մենք»։