Սովորում եմ Աստվածաշնչից

Այս հրատարակությունը կօգնի քեզ ճանապարհորդելու ժամանակի մեջ՝ արարչագործությունից մինչև Հիսուսի ծնունդն ու ծառայությունը և Թագավորության գալուստը։

Նամակ Կառավարիչ մարմնից

Ինչպե՞ս կարելի է գործածել այս գիրքը։

ԴԱՍ 1

Աստված ստեղծում է երկինքն ու երկիրը

Աստվածաշունչն ասում է, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ինչո՞ւ նա մի հրեշտակի ստեղծեց նախքան ամեն բան արարելը։

ԴԱՍ 2

Աստված ստեղծում է առաջին տղամարդուն և կնոջը

Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը ու բնակեցրեց նրանց Եդեմի պարտեզում։ Նա ուզում էր, որ նրանք երեխաներ ունենային և ողջ երկիրը դրախտ դարձնեին։

ԴԱՍ 3

Ադամն ու Եվան չեն հնազանդվում Աստծուն

Աստված ի՞նչ պատվեր էր տվել Եդեմի պարտեզում տնկված մի ծառի վերաբերյալ։ Ինչո՞ւ Եվան կերավ այդ ծառի պտղից։

ԴԱՍ 4

Բարկությունը դրդում է սպանության

Աստված ընդունեց Աբելի բերած ընծան, իսկ Կայենի ընծան չընդունեց։ Կայենը շատ բարկացավ և շատ վատ բան արեց։

ԴԱՍ 5

Նոյի տապանը

Երբ չար հրեշտակները երկրի վրա ամուսնացան կանանց հետ, որդիներ ունեցան, որոնք դաժան հսկաներ էին։ Ամենուր բռնություն էր տիրում։ Բայց Նոյը տարբերվում էր ուրիշներից. նա սիրում և հնազանդվում էր Աստծուն։

ԴԱՍ 6

Փրկվում է ութ հոգի

40 օր և 40 գիշեր անձրև եկավ։ Ավելի քան մեկ տարի Նոյն իր ընտանիքի հետ մնաց տապանի մեջ։ Ի վերջո նրանք դուրս եկան տապանից։

ԴԱՍ 7

Բաբելոնի աշտարակը

Մարդիկ որոշեցին մի քաղաք և մի աշտարակ կառուցել, որի գագաթը կհասներ մինչև երկինք։ Ինչո՞ւ Աստված այնպես արեց, որ նրանք սկսեն տարբեր լեզուներով խոսել։

ԴԱՍ 8

Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն

Ինչո՞ւ Աբրահամն ու Սառան հրաժարվեցին հարմարավետ կյանքից ու Քանանի երկրում ապրեցին քոչվորի կյանքով։

ԴԱՍ 9

Երկար սպասված որդի

Աստված ինչպե՞ս էր կատարելու Աբրահամին տված իր խոստումը։ Աբրահամի ո՞ր որդու միջոցով էր այն կատարվելու՝ Իսահակի՞, թե՞ Իսմայելի։

ԴԱՍ 10

Հիշիր Ղովտի կնոջը

Աստված Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ ու կրակ թափեց։ Այդ քաղաքներն ինչո՞ւ կործանվեցին։ Ինչո՞ւ պետք է հիշենք Ղովտի կնոջը։

ԴԱՍ 11

Հավատի փորձություն

Աստված Աբրահամին ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո միակ որդուն և Մորիա երկրի լեռներից մեկի վրա զոհաբերիր նրան»։ Աբրահամն ինչպե՞ս էր հաղթահարելու հավատի այդ փորձությունը։

ԴԱՍ 12

Հակոբը ստանում է ժառանգությունը

Իսահակը և Ռեբեկան երկվորյակ տղաներ ունեցան։ Մեկի անունը դրեցին Եսավ, մյուսինը՝ Հակոբ։ Քանի որ Եսավը առաջինն էր ծնվել, նա պետք է հատուկ ժառանգություն ստանար։ Ինչո՞ւ նա հրաժարվեց դրանից մի աման ոսպի համար։

ԴԱՍ 13

Հակոբն ու Եսավը հաշտվում են

Ինչպե՞ս Հակոբը օրհնվեց հրեշտակի կողմից։ Ինչպե՞ս նա հաշտվեց Եսավի հետ։

ԴԱՍ 14

Ծառա, որը հնազանդվում է Աստծուն

Հովսեփը թեև շատ չարչարվեց, բայց արեց այն, ինչ ճիշտ է։ Ինչո՞ւ։

ԴԱՍ 15

Եհովան չի մոռանում Հովսեփին

Թեև Հովսեփն իր ընտանիքից հեռու էր, Աստված փաստեց, որ նրա հետ է։

ԴԱՍ 16

Ո՞վ էր Հոբը

Նա հնազանդվեց Եհովային, նույնիսկ երբ դա անելը շատ դժվար էր։

ԴԱՍ 17

Մովսեսը որոշում է Եհովային ծառայել

Փոքրիկ Մովսեսը փրկվեց իր մոր հնարամտության շնորհիվ։

ԴԱՍ 18

Վառվող թուփը

Ինչո՞ւ կրակը չէր այրում թուփը։

ԴԱՍ 19

Առաջին երեք պատուհասները

Փարավոնը աղետ բերեց իր ժողովրդի վրա, քանի որ շատ հպարտ էր և հրաժարվում էր մի պարզ բան անելուց։

ԴԱՍ 20

Հաջորդ վեց պատուհասները

Այս պատուհասները ինչո՞վ էին տարբերվում առաջին երեք պատուհասներից։

ԴԱՍ 21

Տասներորդ պատուհասը

Այս պատուհասն այնքան սարսափելի էր, որ անգամ հպարտ փարավոնն ի վերջո հանձնվեց։

ԴԱՍ 22

Հրաշք՝ Կարմիր ծովի մոտ

Փարավոնը ողջ մնաց տասը պատուհասների ժամանակ, բայց մի՞թե նա ողջ մնաց Աստծու արած այս հրաշքից հետո։

ԴԱՍ 23

Իսրայելացիները Եհովային խոստում են տալիս

Սինա լեռան մոտ ճամբար դնելուց հետո իսրայելացիները մի առանձնահատուկ խոստում տվեցին Աստծուն։

ԴԱՍ 24

Նրանք չեն պահում իրենց խոստումը

Մինչ Եհովան Մովսեսին տալիս էր Տասը պատվիրանները, ժողովուրդը սարսափելի մեղք էր գործում։

ԴԱՍ 25

Խորան՝ Աստծուն երկրպագելու համար

Այս հատուկ վրանում դրված էր ուխտի տապանակը։

ԴԱՍ 26

Տասներկու հետախույզները

Հեսուն ու Քաղեբը տարբերվում էին Քանանի երկիրը հետախուզած մյուս տասը մարդկանցից։

ԴԱՍ 27

Նրանք ըմբոստանում են Եհովայի դեմ

Կորխը, Դաթանը, Աբիրոնը և ուրիշ 250 մարդիկ չհասկացան կարևոր մի բան Եհովայի մասին։

ԴԱՍ 28

Բաղաամի էշը խոսում է

Էշը տեսավ մեկին, ով անտեսանելի էր Բաղաամի համար։

ԴԱՍ 29

Եհովան ընտրում է Հեսուին

Աստված Հեսուին այնպիսի հրահանգներ տվեց, որոնք կարող են օգտակար լինել նաև մեզ համար։

ԴԱՍ 30

Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Երիքովի պարիսպները հիմնահատակ փուլ եկան։ Սակայն Ռախաբի տունը չքանդվեց, թեև այն պարսպի մեջ էր։

ԴԱՍ 31

Հեսուն և գաբաոնացիները

Հեսուն աղոթեց Աստծուն՝ ասելով. «Արեգա՛կ, կա՛նգ առ»։ Արդյոք Աստված պատասխանե՞ց նրա աղոթքին։

ԴԱՍ 32

Նոր առաջնորդ և երկու խիզախ կանայք

Հեսուի մահից հետո իսրայելացիները սկսեցին կուռքեր պաշտել։ Ժողովրդի կյանքը շատ ծանր էր։ Բայց նրան օգնության եկան դատավոր Բարակը, մարգարեուհի Դեբորան և Հայելը։

ԴԱՍ 33

Հռութ և Նոեմի

Երկու կանայք, որոնց ամուսինները մահացել էին, վերադարձան Իսրայել։ Այդ կանանցից մեկը՝ Հռութը, գնաց աշխատելու արտերում, որտեղ նրան նկատեց Բոոսը։

ԴԱՍ 34

Գեդեոնը հաղթում է մադիանացիներին

Երբ մադիանացիները անտանելի դարձրին իսրայելացիների կյանքը, ժողովուրդը օգնության համար դիմեց Եհովային։ Ինչպե՞ս Գեդեոնի փոքր զորքը հաղթեց թշնամու 135 000-անոց զորքին։

ԴԱՍ 35

Աննան աղոթում է, որ որդի ունենա

Եղկանան Աննային, Փենանային և ընտանիքին տարավ Սելով, որ խորանում երկրպագեն Եհովայի առաջ։ Այնտեղ Աննան աղոթեց, որ որդի ունենա։ Մեկ տարի անց ծնվեց Սամուելը։

ԴԱՍ 36

Հեփթայեի խոստումը

Ի՞նչ խոստացավ Հեփթայեն և ինչո՞ւ։ Ի՞նչ ասաց Հեփթայեի աղջիկը, երբ իմացավ հոր խոստման մասին։

ԴԱՍ 37

Եհովան խոսում է Սամուելի հետ

Հեղի քահանայապետը ուներ երկու որդի, որոնք քահանա էին ծառայում խորանում։ Բայց նրանք Եհովային չէին հնազանդվում։ Փոքրիկ Սամուելը տարբերվում էր նրանցից, ու Եհովան խոսեց նրա հետ։

ԴԱՍ 38

Եհովան զորացնում է Սամսոնին

Աստված Սամսոնին զորավոր դարձրեց, որ նա կռվի փղշտացիների դեմ։ Սակայն երբ Սամսոնը սխալ որոշում կայացրեց, փղշտացիները բռնեցին նրան։

ԴԱՍ 39

Իսրայելի առաջին թագավորը

Աստված դատավորներ էր տվել իսրայելացիներին, որ առաջնորդեին նրանց, սակայն նրանք ուզում էին թագավոր ունենալ։ Սամուելը Սավուղին թագավոր օծեց, բայց հետագայում Եհովան մերժեց Սավուղին։ Ինչո՞ւ։

ԴԱՍ 40

Դավիթ և Գողիաթ

Եհովան Դավթին ընտրում է, որ լինի Իսրայելի հաջորդ թագավորը։ Եվ Դավիթը փաստում է, որ դա ճիշտ ընտրություն էր։

ԴԱՍ 41

Դավիթ և Սավուղ

Այս երկու մարդկանցից մեկը ինչո՞ւ է ատում մյուսին, և ինչպե՞ս է վարվում նա, ով ատված է։

ԴԱՍ 42

Քաջ և նվիրված Հովնաթանը

Թագավորի որդին դառնում է Դավթի լավ ընկերը։

ԴԱՍ 43

Դավիթ թագավորը մեղք է գործում

Սխալ որոշման պատճառով շատ դժվարություններ են լինում։

ԴԱՍ 44

Տաճար՝ Եհովայի համար

Աստծուն դուր է գալիս Սողոմոն թագավորի խնդրանքը, և նա մեծ առանձնաշնորհումներ է տալիս նրան։

ԴԱՍ 45

Թագավորությունը բաժանվում է

Շատ իսրայելացիներ դադարում են Եհովային ծառայելուց։

ԴԱՍ 46

Հայտնի է դառնում, թե ով է ճշմարիտ Աստվածը

Ո՞վ է ճշմարիտ Աստվածը՝ Եհո՞վան, թե՞ Բահաղը։

ԴԱՍ 47

Եհովան զորացնում է Եղիային

Ի՞նչ ես կարծում՝ Եհովան կարո՞ղ է քեզ էլ զորացնել։

ԴԱՍ 48

Այրու որդին հարություն է առնում

Մի տան մեջ երկու հրաշք է տեղի ունենում։

ԴԱՍ 49

Չար թագուհին պատժվում է

Հեզաբելը դավադրաբար սպանել է տալիս Նաբովթին, որ տիրանա նրա խաղողի այգուն։ Նրա չարությունը աննկատ չի մնում Եհովայի աչքից։

ԴԱՍ 50

Եհովան պաշտպանում է Հովսափատին

Հովսափատ թագավորը աղոթքով դիմում է Աստծուն, երբ թշնամի ազգերը սպառնում են Հուդային։

ԴԱՍ 51

Զորագլուխը և փոքրիկ աղջիկը

Իսրայելացի փոքրիկ աղջիկը պատմում է իր տիրուհուն Եհովայի մեծ զորության մասին։ Արդյունքում՝ հրաշք է լինում։

ԴԱՍ 52

Եհովայի հրե զորքը

Եղիսեի ծառան համոզվում է, որ իրենց հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները։

ԴԱՍ 53

Հովիադայի քաջությունը

Հավատարիմ քահանան դուրս է գալիս չար թագուհու դեմ։

ԴԱՍ 54

Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ

Ինչպե՞ս եղավ, որ մի մեծ ձուկ կուլ տվեց Աստծու մարգարեներից մեկին։ Ինչպե՞ս նա դուրս եկավ ձկան փորից։ Եհովան ի՞նչ սովորեցրեց նրան։

ԴԱՍ 55

Եհովայի հրեշտակը պաշտպանում է Եզեկիային

Հուդայի թշնամիներն ասում են, թե Եհովան չի պաշտպանի իր ժողովրդին, բայց նրանք սխալվում են։

ԴԱՍ 56

Հովսիան սիրում է Աստծու Օրենքը

Հովսիան ութ տարեկան է, երբ թագավոր է դառնում։ Նա օգնում է ժողովրդին, որ Եհովային երկրպագի։

ԴԱՍ 57

Եհովան Երեմիային ուղարկում է քարոզելու

Այս պատանի մարգարեի ասածները շատ բարկացրին Հուդայի երեցներին։

ԴԱՍ 58

Երուսաղեմը կործանվում է

Քանի որ Հուդայի ժողովուրդը շարունակում է կեղծ աստվածների ծառայել, Եհովան լքում է նրան։

ԴԱՍ 59

Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային

Պատանի եբրայեցիները վճռել են հավատարիմ մնալ Եհովային անգամ Բաբելոնի արքունիքում։

ԴԱՍ 60

Թագավորություն, որը մնալու է հավիտյան

Դանիելը բացատրում է Նաբուգոդոնոսորի տեսած տարօրինակ երազի նշանակությունը։

ԴԱՍ 61

Նրանք չեն խոնարհվում արձանի առաջ

Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը չեն երկրպագում Բաբելոնի թագավորի կանգնեցրած ոսկե արձանին։

ԴԱՍ 62

Թագավորություն, որը նման է մեծ ծառի

Նաբուգոդոնոսորը իր իսկ ապագայի մասին երազ է տեսնում։

ԴԱՍ 63

Ձեռքը գրում է պատին

Ե՞րբ է հայտնվում խորհրդավոր գրությունը, և ի՞նչ է այն նշանակում։

ԴԱՍ 64

Դանիելին գցում են առյուծների գուբը

Ամեն օր աղոթիր Եհովային, ինչպես որ Դանիելն էր անում։

ԴԱՍ 65

Եսթերը փրկում է իր ժողովրդին

Թեև Եսթերը օտարազգի էր և որբ, սակայն թագուհի դարձավ։

ԴԱՍ 66

Եզրասը սովորեցնում է Աստծու Օրենքը

Եզրասին լսելուց հետո իսրայելացիները հատուկ խոստում են տալիս Աստծուն։

ԴԱՍ 67

Երուսաղեմի պարիսպը

Նեեմիան իմացավ, որ իր թշնամիները ծրագրել են հարձակում գործել։ Ինչո՞ւ նա չվախեցավ։

ԴԱՍ 68

Եղիսաբեթը երեխա է ունենում

Ինչո՞ւ Եղիսաբեթի ամուսնուն ասվեց, որ նա չի կարողանալու խոսել մինչև երեխայի ծնվելը։

ԴԱՍ 69

Գաբրիելը այցելում է Մարիամին

Գաբրիելի խոսքերը փոխեցին Մարիամի կյանքը։

ԴԱՍ 70

Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է

Հովիվները արագ արձագանքեցին, երբ լսեցին հրեշտակների ասածները։

ԴԱՍ 71

Եհովան պաշտպանում է Հիսուսին

Չար թագավորը ուզում էր սպանել Հիսուսին։

ԴԱՍ 72

Պատանի Հիսուսը

Ինչպե՞ս նա զարմացրեց տաճարում եղող ուսուցիչներին։

ԴԱՍ 73

Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը

Հովհաննեսը մեծանում է և մարգարե է դառնում։ Նա սովորեցնում է Մեսիայի գալստի մասին։ Ինչպե՞ս է ժողովուրդը արձագանքում նրա պատգամին։

ԴԱՍ 74

Հիսուսը դառնում է Մեսիա

Ի՞նչ նկատի ունի Հովհաննեսը, երբ ասում է, որ Հիսուսը Աստծու Գառն է։

ԴԱՍ 75

Սատանան փորձում է Հիսուսին

Սատանան երեք անգամ փորձում է Հիսուսին։ Ինչպե՞ս է նա փորձում Հիսուսին։ Ինչպե՞ս է Հիսուսը պատասխանում։

ԴԱՍ 76

Հիսուսը մաքրում է տաճարը

Ինչո՞ւ է Հիսուսը կենդանիներին քշում տաճարից և շուռ տալիս դրամափոխների սեղանները։

ԴԱՍ 77

Ջրհորի մոտ եկած կինը

Հակոբի ջրհորի մոտ եկած սամարացի կինը զարմանում է, երբ Հիսուսը սկսում է խոսել իր հետ։ Ինչո՞ւ։ Հիսուսն ի՞նչ է հայտնում նրան, որ մինչ այդ ոչ ոքի չի հայտնել։

ԴԱՍ 78

Հիսուսը քարոզում է Թագավորության մասին լուրը

Հիսուսը իր աշակերտներից ոմանց հրավիրում է «մարդկանց որսորդներ» դառնալ։ Ավելի ուշ նա ուսուցանում է իր հետևորդներից 70-ին, որ քարոզեն բարի լուրը։

ԴԱՍ 79

Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում

Ուր էլ որ Հիսուսը գնում է, հիվանդ մարդիկ օգնության համար նրա մոտ են գալիս, և Հիսուսը բուժում է նրանց։ Նա նույնիսկ հարություն է տալիս մի փոքրիկ աղջկա։

ԴԱՍ 80

Հիսուսը ընտրում է տասներկու առաքյալներին

Ինչո՞ւ է նա ընտրում առաքյալներին։ Հիշո՞ւմ ես նրանց անունները։

ԴԱՍ 81

Լեռան քարոզը

Հիսուսը արժեքավոր բաներ է սովորեցնում հավաքված բազմությանը։

ԴԱՍ 82

Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում է՝ ինչպես աղոթել

Հիսուսը իր աշակերտներին ասում է, որ ինչի՞ մասին շարունակեն խնդրել։

ԴԱՍ 83

Հիսուսը կերակրում է հազարավոր մարդկանց

Այս հրաշքից ի՞նչ ենք սովորում Հիսուսի ու Եհովայի մասին։

ԴԱՍ 84

Հիսուսը քայլում է ջրի վրայով

Պատկերացնո՞ւմ ես, թե առաքյալները ինչ են զգում, երբ տեսնում են այս հրաշքը։

ԴԱՍ 85

Հիսուսը բուժում է շաբաթ օրը

Ինչո՞ւ բոլորին չէ, որ դուր եկավ այն, ինչ նա արեց։

ԴԱՍ 86

Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին

Երբ Հիսուսը տեսնում է, որ Մարիամը լաց է լինում, նա նույնպես սկսում է լաց լինել։ Սակայն նրանց արցունքները շուտով ուրախության արցունքների են վերածվում։

ԴԱՍ 87

Վերջին ընթրիքը

Իր առաքյալների հետ վերջին անգամ ընթրելիս Հիսուսը կարևոր հրահանգներ է տալիս նրանց։

ԴԱՍ 88

Հիսուսը ձերբակալվում է

Հուդա Իսկարիովտացին առաջնորդում է սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխի, որ նրանք ձերբակալեն Հիսուսին։

ԴԱՍ 89

Պետրոսը ուրանում է Հիսուսին

Ի՞նչ է տեղի ունենում Կայիափայի տան բակում։ Եվ ի՞նչ է լինում Հիսուսի հետ տան ներսում։

ԴԱՍ 90

Հիսուսը մահանում է Գողգոթայում

Ինչո՞ւ է Պիղատոսը հրամայում, որ Հիսուսին սպանեն։

ԴԱՍ 91

Հիսուսը հարություն է առնում

Ի՞նչ զարմանալի բաներ են տեղի ունենում Հիսուսի մահից մի քանի օր անց։

ԴԱՍ 92

Հիսուսը հայտնվում է ձկնորսներին

Ի՞նչ է նա անում նրանց ուշադրությունը գրավելու համար։

ԴԱՍ 93

Հիսուսը վերադառնում է երկինք

Նախքան Հիսուսը կբարձրանար երկինք, նա իր աշակերտներին մի քանի շատ կարևոր հրահանգներ տվեց։

ԴԱՍ 94

Աշակերտները սուրբ ոգի են ստանում

Ի՞նչ զարմանալի ունակություն է տալիս նրանց սուրբ ոգին։

ԴԱՍ 95

Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց

Հիսուսին սպանած կրոնական առաջնորդները այժմ փորձում են լռեցնել նրա աշակերտներին։ Բայց նրանք չեն կարողանում դա անել։

ԴԱՍ 96

Հիսուսը ընտրում է Սողոսին

Սողոսը քրիստոնյաների կատաղի թշնամին է, բայց շուտով ամեն բան կփոխվի։

ԴԱՍ 97

Կոռնելիոսը սուրբ ոգի է ստանում

Աստված Պետրոսին ինչո՞ւ է ուղարկում այս մարդու տուն, որը հրեա չէ։

ԴԱՍ 98

Քրիստոնեությունը տարածվում է շատ երկրներում

Պողոս առաքյալը և նրա ընկերակիցները սկսում են քարոզել հեռավոր երկրներում։

ԴԱՍ 99

Բանտապահը իմանում է ճշմարտությունը

Ինչո՞ւ են Պողոսին ու Շիղային բանտ գցում։ Ինչպե՞ս է բանտապահը իմանում ճշմարտությունը։

ԴԱՍ 100

Պողոս և Տիմոթեոս

Այդ երկու մարդիկ, լինելով ընկերներ և ծառայակիցներ, երկար տարիներ համագործակցեցին իրար հետ։

ԴԱՍ 101

Պողոսին ուղարկում են Հռոմ

Ճանապարհը լի է վտանգներով, բայց ոչ մի դժվարություն չի կարող կանգնեցնել առաքյալին։

ԴԱՍ 102

Հովհաննեսին տրված հայտնությունը

Հիսուսը նրան մի քանի տեսիլք է ցույց տալիս ապագայի մասին։

ԴԱՍ 103

«Թող գա քո թագավորությունը»

Հովհաննեսին տրված հայտնությունը ցույց է տալիս, թե ինչպես է Աստծու Թագավորությունը փոխելու կյանքը երկրի վրա։