Դանիել 7։1-28

7  Բաբելոնի Բաղդասար+ թագավորի առաջին տարում Դանիելն իր անկողնում երազ ու տեսիլքներ տեսավ+։ Այդ ժամանակ նա գրի առավ երազը+ և պատմեց այն ամենը, ինչ տեսել ու լսել էր։  Դանիելը սկսեց խոսել ու ասաց. «Գիշերը ես տեսիլքներ էի տեսնում, և ահա երկնքի չորս քամիները+ ալեկոծում էին մեծ ծովը+։  Չորս հսկա գազաններ+ էին դուրս գալիս ծովից+, և յուրաքանչյուրը տարբերվում էր+ մյուսներից։  Առաջինը առյուծի+ էր նման և արծվի+ թևեր ուներ։ Ես շարունակեցի նայել, և ահա նրա թևերը կտրվեցին, նա բարձրացվեց երկրից+ ու մարդու պես երկու ոտքի վրա կանգնեցվեց, և նրան մարդու սիրտ տրվեց+։  Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը, որն արջի+ էր նման։ Նա բարձրացրել էր իր մի կողմը+, և բերանում՝ ատամների մեջ, երեք կողոսկր կար։ Նրան ասվեց. «Վե՛ր կաց, շատ մի՛ս կեր»+։  Դրանից հետո ես նայում էի, և ահա տեսա մեկ այլ գազան, որն ընձառյուծի+ էր նման, սակայն մեջքին թռչնի չորս թև ուներ։ Այդ գազանը չորս գլուխ ուներ+, և նրան իշխանություն տրվեց։  Դրանից հետո ես նայում էի գիշերվա տեսիլքներում, և ահա տեսա չորրորդ գազանին, որը ահեղ ու զարհուրելի էր և արտասովոր ուժ ուներ+։ Նա երկաթե մեծ ատամներ ուներ, խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ մնացածը կոխկռտում էր ոտքերով։ Նա տարբերվում էր իրենից առաջ եղող մյուս բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ+։  Ես ուշադիր նայում էի այդ եղջյուրներին, և ահա մեկ ուրիշ եղջյուր, որը փոքր էր+, դուրս եկավ դրանց մեջտեղը, և նախկին եղջյուրներից երեքը կոտրվեցին նրա առաջ։ Այս եղջյուրը մարդու աչքերի պես աչքեր ուներ, նաև բերան, որը մեծ-​մեծ բաներ էր խոսում+։  Ես շարունակեցի նայել, և ահա գահեր դրվեցին+, և Հինավուրցը+ նստեց։ Նրա հանդերձը ձյան պես սպիտակ էր+, իսկ գլխի մազերը մաքուր բրդի պես էին+։ Նրա գահը կրակի բոց էր+, իսկ գահի անիվները՝ բորբոքված կրակ+։ 10  Կրակե մի գետ էր հոսում նրա առջևից+։ Հազար հազարներ ծառայում էին նրան+, և բյուր բյուրեր կանգնած էին նրա առաջ+։ Ատյանը+ նստեց, և գրքերը բացվեցին։ 11  Այդ ժամանակ ես շարունակեցի նայել, որովհետև լսում էի եղջյուրի մեծ-​մեծ խոսքերը+։ Ես նայում էի, և ահա գազանը սպանվեց, նրա մարմինը ոչնչացվեց, և նա բորբոքված կրակին մատնվեց+։ 12  Իսկ մյուս գազաններից+ իշխանությունը խլվեց, և նրանց կյանքը երկարացվեց մի որոշ ժամանակով ու ժամանակահատվածով+։ 13  Հետո գիշերվա տեսիլքներում նայում էի, և ահա երկնքի ամպերով+ գալիս էր մարդու որդու+ նման մեկը։ Նրան թույլ տրվեց մոտենալ Հինավուրցին+, և նա մոտ բերվեց Նրան+։ 14  Եվ նրան տրվեց իշխանություն+, պատիվ+ ու թագավորություն+, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան+։ Նրա իշխանությունը հավիտենական* իշխանություն է, որը չի անցնի, և նրա թագավորությունը չի ավերվի+։ 15  Այդ պատճառով իմ՝ Դանիելիս ոգին ընկճվեց, և իմ տեսած տեսիլքները սկսեցին վախեցնել ինձ+։ 16  Ես մոտեցա կանգնածներից մեկին, որ խնդրեմ այս ամենի ստույգ բացատրությունը+։ Նա խոսեց ինձ հետ և տվեց այդ բաների մեկնությունը։ 17  «Այն, որ այդ հսկա գազանները չորսն են+, նշանակում է, որ չորս թագավորներ են վեր կենալու երկրից+։ 18  Սակայն Ամենաբարձրյալի+ սրբերը+ կստանան թագավորությունը+ և դրան կտիրանան դարեդար, դարեր շարունակ»։ 19  Հետո ես ցանկացա ավելին իմանալ չորրորդ գազանի մասին, որը տարբերվում էր մյուս բոլորից, անչափ ահեղ էր, ատամները երկաթից էին, իսկ ճանկերը՝ պղնձից, և որը խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ մնացածը կոխկռտում էր ոտքերով+, 20  ինչպես նաև նրա գլխի տասը եղջյուրների+ և մյուս եղջյուրի մասին+, որը դուրս եկավ, և որի առաջ երեքն ընկան+, այն եղջյուրի, որն աչքեր ուներ ու մեծ-​մեծ խոսող բերան+ և որն իր կերպարանքով մյուսներից ավելի մեծ էր։ 21  Այնուհետև տեսա, որ այդ եղջյուրը սրբերի դեմ պատերազմ սկսեց։ Նա հաղթում էր նրանց+, 22  մինչև որ եկավ Հինավուրցը+, հօգուտ Ամենաբարձրյալի սրբերի դատավճիռ կայացվեց+, և եկավ որոշված ժամանակը, որ սրբերը տիրանան թագավորությանը+։ 23  Ահա թե ինչ ասաց նա. «Չորրորդ գազանը նշանակում է, որ երկրի վրա լինելու է չորրորդ թագավորությունը, որը տարբերվելու է մյուս բոլոր թագավորություններից։ Այն խժռելու է ողջ երկիրը, կոխկռտելու և ջարդուփշուր է անելու այն+։ 24  Իսկ ինչ վերաբերում է տասը եղջյուրներին, ապա այդ թագավորությունից տասը թագավորներ են վեր կենալու+։ Նրանցից հետո մեկ ուրիշն էլ է վեր կենալու, որը տարբերվելու է առաջիններից+։ Նա նվաստացնելու է երեք թագավորների+։ 25  Բարձրյալի դեմ խոսքեր է ասելու+ և անընդհատ ճնշելու է Ամենաբարձրյալի սրբերին+։ Նա նպատակ է ունենալու փոխելու ժամանակներն+ ու օրենքը+, և նրանք նրա ձեռքն են տրվելու մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ*+։ 26  Եվ Ատյանը նստեց+, ու նրա իշխանությունը վերցրին նրանից, որպեսզի նա կործանման մատնվի ու լիովին ոչնչացվի+։ 27  Թագավորությունը, իշխանությունն ու ողջ երկնքի թագավորությունների մեծությունը տրվեցին Ամենաբարձրյալի սրբերի ժողովրդին+։ Նրանց թագավորությունը դարեդար տևող թագավորություն է+, և բոլոր իշխանությունները կծառայեն ու կհնազանդվեն նրանց»+։ 28  Այստեղ ավարտվում է իմ տեսածն ու լսածը։ Իմ՝ Դանիելիս մտքերը շատ վախեցնում էին ինձ, այնպես որ դեմքս գունատվեց։ Սակայն այդ ամենը ես պահեցի սրտումս»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։
Բռց.՝ «մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ»։