Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպե՞ս Աստվածաշունչը կարող է բարելավել ձեր կյանքը

Ինչպե՞ս Աստվածաշունչը կարող է բարելավել ձեր կյանքը

Աստվածաշունչը սովորական գիրք չէ. այն ներշնչված է մեր Արարչի կողմից և իմաստուն խորհուրդներ է պարունակում (2 Տիմոթեոս 3։16)։ Այս գիրքը կարող է մեծապես ազդել մեր կյանքի վրա։ Եբրայեցիներ 4։12-ում ասվում է. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ»։ Այո՛, Աստվածաշունչը ի զորու է փոխելու մեր կյանքը։ Նախ՝ այն գործնական խորհուրդներ է տալիս, որոնք կիրառելով՝ կարող ենք այսօր իսկ բարելավել մեր կյանքը։ Երկրորդ՝ այն օգնում է, որ ճանաչենք Աստծուն և իմանանք նրա խոստումների մասին (1 Տիմոթեոս 4։8; Հակոբոս 4։8

Օգնում է բարելավել կյանքը։ Աստվածաշունչը օգնում է առօրյա կյանքում։ Այն գործնական խորհուրդներ է տալիս հետևյալ հարցերում.

Նորապսակներ Վիսենտն ու Անալուն, որոնք ապրում են Ասիայում, շատ թանկ են գնահատում աստվածաշնչյան խորհուրդները։ Նոր ամուսնացած շատ զույգերի պես՝ նրանք էլ դժվարություններ ունեին միմյանց բնավորությանը հարմարվելու և իրար հետ ազատ հաղորդակցվելու հարցում։ Բայց կիրառելով այն, ինչ սովորեցին Աստվածաշնչից, նրանք լավ արդյունքների հասան։ Վիսենտը պատմում է. «Աստվածաշունչն օգնեց ինձ, որ ամուսնության մեջ ծագող խնդիրները լուծելիս սեր դրսևորեմ։ Աստվածաշնչյան խորհուրդներին հետևելու շնորհիվ մենք այսօր երջանիկ ենք»։ Իսկ Անալուն ասում է. «Աստվածաշնչյան կերպարների մասին կարդալը շատ է օգնել մեզ։ Ես անչափ ուրախ եմ, որ մենք երջանիկ ամուսիններ ենք և կյանքում իմաստալից նպատակներ ունենք»։

Օգնում է ճանաչել Աստծուն։ Վիսենտը նաև ասում է. «Աստվածաշունչը կարդալով՝ ես շատ եմ մտերմացել Եհովայի հետ»։ Վիսենտը շատ կարևոր միտք է ընդգծում. Սուրբ Գրքի միջոցով կարող ենք ճանաչել Աստծուն։ Այն կարդալով՝ դուք ոչ միայն օգուտ կքաղեք Աստծու տված խորհուրդներից, այլև կդառնաք նրա ընկերը։ Բացի այդ, կիմանաք, որ Աստված հիանալի ապագա է խոստանում՝ «իսկական կյանք», որը կարող եք վայելել հավիտյան (1 Տիմոթեոս 6։19)։ Իրոք որ, Աստվածաշունչն անզուգական գիրք է։

Եթե սկսեք կարդալ Աստվածաշունչը և չդադարեք դա անել, դուք նույնպես կբարելավեք ձեր կյանքը և կճանաչեք Աստծուն։ Ինչ խոսք, ընթերցելիս ձեր մտքում շատ հարցեր կառաջանան։ Այդ ժամանակ կարող եք վարվել 2 000 տարի առաջ ապրած մի եթովպացի պաշտոնյայի պես, որը շատ հարցեր ուներ։ Երբ նրան հարցրին, թե արդյոք հասկանում է այն, ինչ կարդում է Սուրբ Գրքում, նա խոստովանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ»։ * Այնուհետև պաշտոնյան սիրով օգնություն ընդունեց մի մարդուց, ով Աստվածաշնչի հմուտ ուսուցիչ էր։ Դա Փիլիպոսն էր, որը Հիսուսի առաջին աշակերտներից էր (Գործեր 8։30, 31, 34)։ Եթե դուք էլ շատ հարցեր ունեք և ցանկանում եք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին, կարող եք օնլայն հայտ լրացնել www.isa4310.com/hy կայքում կամ գրել այս ամսագրում նշված հասցեներից որևէ մեկով։ Կարող եք նաև կապ հաստատել ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ այցելել մոտակա Թագավորության սրահ։ Սրտանց հորդորում ենք ձեզ այսօր իսկ Աստվածաշունչ ձեռք բերել և սկսել կարդալ այն։ Թող այդ գիրքը ձեզ ավելի լավ կյանքի առաջնորդի։

Եթե երկմտում եք՝ Աստվածաշունչը վստահարժան է, թե ոչ, դիտեք «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» կարճ տեսանյութը։ Այն գտնելու համար այցելեք jw.org/hy կայք (տես ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ)։

^ պարբ. 8 Աստվածաշնչյան ավելի շատ խորհուրդներ կարող եք գտնել jw.org/hy կայքում (տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

^ պարբ. 11 «Դիտարանի» այս համարում տես նաև «Ինչու է կարևոր ճիշտ հասկանալ Աստվածաշունչը» հոդվածը։