Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍԱՏԱՆԱՆ ԻՐԱԿԱ՞Ն ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

Սատանան գոյություն ունի՞

Սատանան գոյություն ունի՞

Քանդակ Մադրիդում (Իսպանիա), որը պատկերում է Սատանային որպես մեղավոր, ապականված հրեշտակ

«Ես մեծացել եմ Սալվադորում։ Երբ փոքր ժամանակ չէի լսում մայրիկիս, նա ասում էր. «Սատանան կգա ու քեզ կտանի»։ Իսկ ես պատասխանում էի. «Թող գա»։ Ես Աստծուն էի հավատում, ոչ թե Սատանային» (ՌՈԽԵԼԻՈ)։

Համաձա՞յն ես Ռոխելիոյի հետ։ Ըստ քեզ՝ հետևյալ տեսակետներից ո՞րն է տրամաբանական։

  • Սատանան իրական չէ. նա պարզապես չարության խորհրդանիշ է։

  • Սատանան գոյություն ունի, բայց հետաքրքրված չէ մարդկանցով։

  • Սատանան հզոր ոգեղեն արարած է, որը մեծ ազդեցություն է բանեցնում մարդկության վրա։

Այս տեսակետներից յուրաքանչյուրը իր ջատագովներն ունի, ու թերևս նրանց թիվը միլիոնների է հասնում։ Բայց իսկապես նշանակություն ունի՞, թե որ տեսակետն է ճիշտ։ Եթե Սատանան գոյություն չունի, ուրեմն նրանք, ովքեր նրան իրական են համարում, մոլորված են։ Եթե Սատանան գոյություն ունի, բայց հետաքրքրված չէ մարդկանցով, ուրեմն շատերը զուր են զգուշանում կամ վախենում նրանից։ Սակայն եթե Սատանան խաբեբա է և ազդեցություն է բանեցնում մարդկության վրա, ուրեմն նա ավելի վտանգավոր է, քան շատերը պատկերացնում են։

Քննենք, թե ինչպես է Սուրբ Գիրքը պատասխանում այս հարցերին։ Ի՞նչ կամ ո՞վ է Սատանան՝ չարության խորհրդանի՞շ, թե՞ ոգեղեն անձնավորություն։ Եթե անձնավորություն է, ապա վտանգ ներկայացնո՞ւմ է քեզ համար։ Եթե այո, ինչպե՞ս կարող ես պաշտպանվել նրանից։