Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Ուշագրավ տեղեկություններ էկոլոգիայի մասին

Ուշագրավ տեղեկություններ էկոլոգիայի մասին

Երկիրը բնական գործընթացների շնորհիվ ապահովում է մաքուր օդով, սննդարար ուտելիքով և մաքուր ջրով։ Սակայն մարդիկ ապականիչ ազդեցություն են թողնում բնության վրա։ Գիտնականները ամեն կերպ փորձում են լուծումներ գտնել՝ կանխելու այս տենդենցը։

Ավստրալիա

Հաշվարկների համաձայն՝ համաշխարհային օվկիանոսի ընդերքում կա ցածր աղայնություն ունեցող 500 000 խորանարդ կիլոմետր ջուր։ Ֆլորիդայի համալսարանի (Ադելաիդա) դոկտոր պրոֆեսոր Վինսենտ Փոստը նշում է, որ «օվկիանոսի մակարդակը [մի ժամանակ] բավականին ցածր է եղել, քան այսօր է», ինչի պատճառով ափը բավականին հեռու էր։ Այն ստորերկյա ջրերի ավազանները, որ լրացվում էին անձրևաջրերով, «այժմ գտնվում են օվկիանոսի տակ»։ Գիտնականները հույս ունեն, որ մի օր, օգտագործելով օվկիանոսի տակ անցած այս ռեսուրսները, կկարողանան մաքուր ջրով ապահովել դրա կարիքն ունեցող ավելի քան 700 միլիոն բնակչի։

Սահարա անապատ

Սահարայի խոշոր կենդանատեսակների կեսը կա՛մ վերացել է, կա՛մ էլ այժմ «փակվել է» իրենց բնական միջավայրի 1%-ից էլ պակաս տարածքում։ Պատճառը մասամբ տարածաշրջանում առկա անկայուն վիճակն է և համատարած որսորդությունը։ Թեպետ անապատները իրենց կենսաբազմազանությամբ մրցում են անտառների հետ, սակայն մասնագետներն ասում են, որ «անապատի կենսաբազմազանության հանդեպ գիտնականների ուշադրության պակասը պայմանավորված է ֆինանսավորման պակասով»։ Դրա պատճառով բնապահպանների համար դժվար է մոնիտորինգ իրականացնել անապատի վտանգված էկոհամակարգում։

Աշխարհ

Հաշվարկները ցույց են տվել, որ 2012 թ. ընթացքում մահացության դեպքերի 8-ից 1-ը օդի աղտոտվածության հետևանքով է եղել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ «օդի աղտոտվածությունը ներկայումս համարվում է ամբողջ աշխարհում առողջապահության գերխնդիր»։