Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է «քայլում» մեդուզան

Ինչպե՞ս է «քայլում» մեդուզան

Մեդուզաները 95 տոկոս ջուր են՝ մի քանի միլիմետրից մինչև 2 մետր և ավելի տրամագծով։ Մեդուզայի շատ տեսակների մկանները նրանց զանգակաձև մարմինը առաջ են մղում՝ համաչափորեն կծկելով ու թուլացնելով այն, ինչի շնորհիվ հովանոցի պես բացվում և փակվում է։

Նկատի առնենք հետևյալը։ Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են հեղուկների դինամիկան, հայտնաբերել են, որ որոշ մեդուզաներ, թեև արագ չեն լողում, բայց հետաքըրքիր ձևով են առաջ շարժվում։ Ամեն անգամ, երբ մեդուզայի մարմինը կծկվում է, նա առաջացնում է ծխի քուլաների նման օղակներ, որոնք իրենց միջից դուրս են մղում։ Մեդուզան շարժվում է ռեակտիվության սկզբունքով, սակայն ոչ թե մշտական հրմամբ, այլ հետհրման ուժով՝ պուլսացիայով. օղակների դուրս մղումը հակառակ ռեակցիա է ունենում, ինչի շնորհիվ նա առաջ է գնում։ «Նյու սայենթիստ» հանդեսում գրված է. «Առաջին հայացքից հեշտ է թվում, բայց շատ դժվար է մեթամատիկական տերմիններով բացատրել, թե ինչպես են ձևավորվում քուլաների նման օղակները»։

Գիտնականները ուսումնասիրում են մեդուզային, որպեսզի ավելի արդյունավետ ստորջրյա փոխադրամիջոցներ ստեղծեն։ Նրանցից մեկը արդեն ստեղծել է 1,2 մետր երկարությամբ սուզանավ, որը ջրի տակ այնպիսի հետք է առաջացնում, ինչպիսին որ մեդուզան։ Այդ սուզանավը 30 տոկոս ավելի քիչ էներգիա է ծախսում, քան սովորական սուզանավը։ Այս տեխնոլոգիան ուզում են նաև օգտագործել սրտի առնչությամբ։ Քանի որ արյան հոսքը մարդու սրտի ձախ մասում նման օղակներ է առաջացնում, ոչ նորմալ օղակները կարող են դեռևս վաղ շրջանում երևան հանել սրտի հիվանդության նախանշանները։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք մեդուզայի այս առանձնահատկությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

[նկար 13-րդ էջի վրա]

Մեդուզան օղակ է առաջացնում և դուրս է մղում առաջ շարժվելու համար

[նկար 13-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Photo: © JUNIORS BILDARCHIV/age fotostock; graphic: Courtesy of Sean Colin