Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մենք ավելի լավ աշխարհի կարիք ունենք

Մենք ավելի լավ աշխարհի կարիք ունենք

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաոս է տիրում»,— ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հավանաբար կհամաձայնվեք այս խոսքերի հետ։

Լրատվամիջոցները անդադար տագնապալի լուրեր են հայտնում՝

  • հիվանդություններ և համավարակներ

  • բնական աղետներ

  • աղքատություն և սով

  • շրջակա միջավայրի աղտոտվածություն և գլոբալ տաքացում

  • հանցագործություն, բռնություն և կոռուպցիա

  • պատերազմներ

Ակնհայտ է՝ մենք ավելի լավ աշխարհի կարիք ունենք, մի այնպիսի աշխարհի, որտեղ կլինի՝

  • կատարյալ առողջություն

  • ապահովություն և անվտանգություն

  • սննդի առատություն

  • մաքուր և առողջ շրջակա միջավայր

  • արդարություն՝ բոլորի համար

  • համաշխարհային խաղաղություն

Ավելի լավ աշխարհ ասելով՝ ի՞նչ նկատի ունենք։

Ի՞նչ է լինելու այսօրվա աշխարհին։

Ի՞նչ կարող ենք անել, որ ապրենք ավելի լավ աշխարհում։

«Դիտարանի» այս համարում նշվում է, թե Աստվածաշունչը ինչ հուսադրող պատասխաններ է տալիս վերոնշյալ և նմանատիպ հարցերին։