Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քենեթ Կուկը իր կնոջ՝ Ջեյմիի հետ

Կառավարիչ մարմնի նոր անդամ

Կառավարիչ մարմնի նոր անդամ

2018 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 24-ին՝ չորեքշաբթի առավոտյան, Միացյալ Նահանգների և Կանադայի Բեթելներում հայտարարվեց, որ եղբայր Քենեթ Կուկը նշանակվել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։

Եղբայր Կուկը ծնվել և մեծացել է Փենսիլվանիայում (ԱՄՆ)։ Ճշմարտությունն իմացել է իր համադասարանցուց, երբ սովորում էր ավագ դպրոցի ավարտական դասարանում։ Մկրտվել է 1980 թ. հունիսի 7-ին։ 1982 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է ծառայել որպես ռահվիրա։ Երկու տարի անց նրան հրավիրել են Բեթել։ Եղբայրը Բեթելի իր ծառայությունը սկսել է Ուոլքիլում (Նյու Յորք) 1984 թ. հոկտեմբերի 12-ին։

Հաջորդ 25 տարիների ընթացքում եղբայր Կուկը տարբեր նշանակումներ է ստացել տպարանում և Բեթելի բյուրոյում։ 1996-ին ամուսնացել է Ջեյմի անունով մի քրոջ հետ, և այդուհետ նրանք միասին են ծառայել Ուոլքիլում։ 2009 թ. դեկտեմբերին նրանց տեղափոխել են Պատերսոն (Նյու Յորք)՝ Դիտարանի կրթական կենտրոն, որտեղ եղբայր Կուկը սկսել է աշխատել նամակագրության բաժնում։ 2016 թ. ապրիլին նրանք կարճ ժամանակով վերադարձել են Ուոլքիլ, այնուհետև տեղափոխվել Բրուքլին (Նյու Յորք), իսկ հինգ ամիս անց՝ Ուորվիք, որտեղ գտնվում է գլխավոր վարչության նոր համալիրը։ 2017 թ. հունվարին եղբայր Կուկը նշանակվել է Կառավարիչ մարմնի գրական կոմիտեի օգնական։