Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Սա բոլորովին նոր մոտեցում է»

«Սա բոլորովին նոր մոտեցում է»

ՍՅՈՒՋՈՒՆԳԸ, որը դասավանդում է Հարավային Կորեայի ավագ դպրոցներից մեկում, իր դասարանի համար jw.org կայքի տեսանյութերից ցուցադրեց։ Նա ասում է. «Աշակերտները շատ էին տպավորվել՝ դիտելով «Ո՞վ է իսկական ընկերը» տեսանյութը։ Նրանք հետևյալ կերպ արտահայտվեցին. «Ընկերության մասին երբեք նման ձևով չէինք մտածել։ Սա բոլորովին նոր մոտեցում է»։ Ոմանք ասացին, որ երբ խորհրդի կարիք ունենան, անպայման կայցելեն այդ կայք»։ Սյուջունգն ավելացնում է. «Իմ աշխատակիցներին էլ ցույց տվեցի այս տեսանյութը, և նրանք շատ ուրախացան, որ կա այսպիսի հիանալի միջոց, որը կարող են օգտագործել իրենց դասերի ժամանակ»։

Մյուս տեսանյութը, որ շատ դուր եկավ Հարավային Կորեայի դպրոցականներին, «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիոն տեսանյութն է։ Մի դասախոս, ով համագործակցում է դեռահասների շրջանում բռնության կանխարգելման հարցերով զբաղվող մի կազմակերպության հետ, ցույց տվեց այն իր ուսանողներին։ Նա ասում է. «Տեսանյութը իր հետաքրքրաշարժ պատկերներով գրավում է երիտասարդների ուշադրությունը։ Այն նաև շատ գործնական է, քանի որ ոչ միայն ցույց է տալիս, թե ինչ կերպերով պայքարել բռնության դեմ, այլև ինչպես կանխել այն»։ Վերոնշյալ կազմակերպությունը թույլտվություն խնդրեց այդ տեսանյութը օգտագործել իրենց դասախոսությունների ժամանակ, որոնք ներկայացվում են բազմաթիվ տարրական և միջին դպրոցներում, և ստացավ այդ թույլտվությունը։ Նույնիսկ ոստիկանությունն է օգտագործում jw.org կայքի տեսանյութերը։

Եթե դեռ չեք այցելել այս կայք, հորդորում ենք այցելել։ Այնտեղ հեշտ է շրջագայել։ Բացի այդ, բոլոր աուդիո-վիդեո նյութերը, ինչպես նաև Աստվածաշունչն ու այլ հրատարակություններ կարող եք բեռնել անվճար։