Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչյան գրքերի ներածություններ

Այս կարճ տեսանյութ-դասերը արժեքավոր տեղեկություն են պարունակում աստվածաշնչյան գրքերի բովանդակության վերաբերյալ։ Այդ տեսանյութերը կհարստացնեն Աստվածաշնչի ձեր անձնական ընթերցանությունն ու ուսումնասիրությունը։

«Ծննդոց» գրքի ներածություն

«Ծննդոց» գիրքը կարևոր տեղեկություն է հայտնում մեզ մարդկության ծագման, ինչպես նաև տառապանքի և մահվան պատճառի մասին։

«Ելք» գրքի ներածություն

Աստված ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից, նրանցից Իր համար ազգ կազմավորեց։

«Ղևտական» գրքի ներածություն

Տեսեք, թե «Ղևտական» գիրքն ինչպես է նկարագրում Աստծու սրբությունը, և թե ինչու է կարևոր, որ մենք էլ սուրբ լինենք։

«Թվեր» գրքի ներածություն

Տես, թե ինչու է կարևոր հնազանդվել Եհովային և հարգել առաջնորդություն վերցնողներին։

«Երկրորդ Օրենք» գրքի ներածություն

Տես, թե իսրայելացիներին տրված Օրենքը ինչպես էր արտացոլում Եհովայի սերը նրանց հանդեպ։

«Հեսու» գրքի ներածություն

Իմացիր, թե ինչպես է Իսրայել ազգը նվաճում և տարբեր ցեղերի մեջ բաժանում այն երկիրը, որն Աստված էր տվել։

«Դատավորներ» գրքի ներածություն

Սխրագործություններով լի այս գիրքը նկարագրում է քաջ դատավորներին, որոնց միջոցով Եհովան իսրայելացիներին ազատագրեց թշնամիներից։

«Հռութ» գրքի ներածություն

«Հռութ» գիրքը մի այրի կնոջ անձնազոհ սիրո մասին է։ Այրիացած սկեսրոջ հանդեպ դրսևորած այդ սիրո արդյունքում երկուսն էլ վարձատրվեցին Եհովայի կողմից։

«1 Սամուել» գրքի ներածություն

Իմացեք, թե ինչպես է Իսրայելը դատավորների իշխանությունից անցնում թագավորների կառավարման։

«2 Սամուել» գրքի ներածություն

Իմացիր, թե ինչպես Դավթի խոնարհությունը և հավատը նրան դարձրին ամենասիրված և ճանաչված աստվածաշնչյան կերպարներից մեկը։

«1 Թագավորներ» գրքի ներածություն

Տես, թե ինչպես է Իսրայելը կորցնում Սողոմոնի տարիներին ձեռք բերած փառքն ու հարստությունը և բաժանվում երկու իրար դեմ կռվող թագավորությունների։

«2 Թագավորներ» գրքի ներածություն

Իմացեք, թե ինչպես է հավատուրացությունը տարածվում Իսրայելի հյուսիսային թագավորությունում, և թե ինչպես է Եհովան օրհնում այն փոքրաթիվ մարդկանց, որոնք ծառայում են իրեն ամբողջ սրտով։

«1 Տարեգրություն» գրքի ներածություն

Ծանոթացեք Իսրայել ազգի տոհմաբանությանը և աստվածավախ Դավիթ թագավորի՝ իրադարձություններով հագեցած կյանքին՝ սկսած նրա թագադրումից մինչև նրա մահը։

«2 Տարեգրություն» գրքի ներածություն

Իմացիր, թե Հուդայի թագավորների պատմությունն ինչպես է ընդգծում Աստծու հանդեպ նվիրվածության կարևորությունը։

«Եզրաս» գրքի ներածություն

Եհովան կատարում է իր խոստումը. իր ժողովրդին ազատում է Բաբելոնի գերությունից և Երուսաղեմում վերականգնում է ճշմարիտ երկրպագությունը։

«Նեեմիա» գրքի ներածություն

«Նեեմիա» գիրքը արժեքավոր դասեր է պարունակում ճշմարիտ քրիստոնյաների համար։

«Եսթեր» գրքի ներածություն

Եսթերի օրերում տեղի ունեցած դեպքերը զորացնում են մեր հավատը և լցնում վստահությամբ, որ Եհովա Աստված այսօր էլ կարող է իր ժողովրդին դուրս բերել ծանր իրավիճակներից։

«Հոբ» գրքի ներածություն

Բոլոր նրանք, ովքեր սիրում են Եհովային, պետք է փորձվեն։ Հոբի պատմությունը մեզ վստահությամբ է լցնում, որ մենք կարող ենք պահել մեր անարատությունը և թիկունք կանգնել Եհովայի գերիշխանությանը։

«Սաղմոսներ» գրքի ներածություն

«Սաղմոսներ» գիրքը թիկունք է կանգնում Եհովայի գերիշխանությանը, օգնում ու մխիթարում է նրան սիրողներին և ցույց է տալիս, թե ինչպես աշխարհը կփոխվի նրա Թագավորության շնորհիվ։

«Առակներ» գրքի ներածություն

«Առակներ» գրքի միջոցով աստվածային առաջնորդություն ստացիր կյանքի յուրաքանչյուր բնագավառի համար, ինչպես օրինակ՝ աշխատանքի և ընտանեկան կյանքի։

«Ժողովող» գրքի ներածություն

Սողոմոն թագավորը խոսում է այն բաների մասին, որոնք իսկապես կարևոր են կյանքում, և դրանք հակադրում է այն բաներին, որոնք դեմ են աստվածային իմաստությանը։

«Երգերի Երգը» գրքի ներածություն

Սունամացի աղջկա՝ հովվի հանդեպ ունեցած սիրո մասին ասվում է, որ այն «Յահի բոցն է»։ Ինչո՞ւ։

«Եսայիա» գրքի ներածություն

«Եսայիա» գիրքը անսխալ մարգարեությունների գիրք է, որը կարող է ամրացնել մեր հավատը Եհովայի՝ իր խոստումները կատարողի և մեր փրկության Աստծու հանդեպ։

«Երեմիա» գրքի ներածություն

Երեմիան, չնայած դժվարություններին, հավատարմորեն կառչած մնաց իր նշանակմանը։ Մտածեք, թե ինչ օրինակ է նա թողել քրիստոնյաների համար։

«Ողբ» գրքի ներածություն

Երեմիա մարգարեի գրած «Ողբ» գրքում կսկիծ է արտահայտվում Երուսաղեմի կործանման համար և ցույց է տրվում, թե ինչպես է զղջումը առաջ բերում Աստծու ողորմությունը։

«Եզեկիել» գրքի ներածություն

Եզեկիելը խոնարհաբար ու խիզախորեն կատարում էր Աստծուց ստացած ցանկացած հանձնարարություն, ինչքան դժվար էլ որ այն լիներ։ Նրա օրինակը շատ թանկ է այսօր մեզ համար։

«Դանիել» գրքի ներածություն

Դանիելն ու նրա ընկերները բոլոր հանգամանքներում հավատարիմ մնացին Եհովային։ Նրանց օրինակը, ինչպես նաև մարգարեությունների կատարումը օգուտներ են բերում մեզ հիմա՝ վերջի ժամանակում։

«Օսեե» գրքի ներածություն

Օսեեի մարգարեությունից կարևոր բաներ ենք սովորում զղջացող չարագործների հանդեպ Եհովայի դրսևորած ողորմության, ինչպես նաև այն մասին, թե նա ինչ է պահանջում երկրպագության հետ կապված։

«Հովել» գրքի ներածություն

Հովելը մարգարեացել է Եհովայի մոտալուտ օրվա մասին և ցույց է տվել, թե ինչպես կարելի է փրկություն ստանալ։ Նրա մարգարեության կատարումը շատ ավելի հրատապ է մեր օրերում։

«Ամոս» գրքի ներածություն

Եհովան այս խոնարհ մարդուն կարևոր գործ հանձնարարեց։ Ի՞նչ արժեքավոր դասեր կարող ենք սովորել Ամոսի օրինակից։

«Աբդիա» գրքի ներածություն

Այս գիրքը Եբրայերեն Գրությունների ամենակարճ գիրքն է։ Այն հույս և խոստում է տալիս, որ Եհովա Աստծու Թագավորությունը արդարացված կլինի։

«Հովնան» գրքի ներածություն

Մարգարեն ընդունեց խրատը, կատարեց իր հանձնարարությունը և կարևոր դաս սովորեց Աստծու նվիրված սիրո և ողորմության մասին։ Նրա հետ տեղի ունեցածի մասին պատմությունը կհասնի ձեր սրտին։

«Միքիա» գրքի ներածություն

Աստծու ներշնչմամբ գրված այս մարգարեությունը կարող է ամրացնել մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան մեզնից միայն ողջամիտ և օգտակար բաներ է պահանջում։

«Նաում» գրքի ներածություն

Այս մարգարեությունը վստահությամբ է լցնում մեզ այն բանի հանդեպ, որ Եհովան միշտ կատարում է իր խոսքը և մխիթարում է բոլոր նրանց, ովքեր իր Թագավորության ներքո խաղաղություն և փրկություն են փնտրում։

«Ամբակում» գրքի ներածություն

Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան միշտ գիտի, թե երբ է ճիշտ ժամանակը և ճիշտ միջոցը իր ժողովրդին փրկելու համար։

«Սոփոնիա» գրքի ներածություն

Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք ու չմտածենք, որ Եհովայի դատաստանի օրը չի գալու։

«Անգե» գրքի ներածություն

Այս մարգարեության մեջ ընդգծվում է այն, որ հարկավոր է Աստծուն երկրպագելը վեր դասել անձնական շահերից։

«Զաքարիա» գրքի ներածություն

Սուրբ ոգու ներշնչմամբ գրված բազմաթիվ տեսիլքներ և մարգարեություններ զորացրել են Աստծու ժողովրդին անցյալում։ Այդ նույն մարգարեությունները այսօր էլ շարունակում են վստահեցնել, որ Եհովան աջակցում է մեզ։

«Մաղաքիա» գրքի ներածություն

Սա մարգարեություն է Եհովայի անփոփոխ սկզբունքների, ողորմածության և սիրո մասին։ Այս մարգարեությունը նաև կարևոր դասեր է սովորեցնում մեր օրերի տարբեր իրավիճակների հետ կապված։

«Մատթեոս» գրքի ներածություն

Իմացեք կարևոր տեղեկություններ չորս Ավետարաններից առաջինի՝ Մատթեոսի Ավետարանի մասին։

«Մարկոս» գրքի ներածություն

Մարկոսի Ավետարանը չորս Ավետարաններից ամենափոքրն է։ Մարկոսի պատմած դեպքերը լույս են սփռում որպես Աստծու Թագավորության Թագավոր Հիսուսի կառավարման վրա։

«Ղուկաս» գրքի ներածություն

Ի՞նչ տեղեկություն է պարունակում Ղուկասի Ավետարանը, որը չկա մյուս գրքերում։

«Հովհաննես» գրքի ներածություն

Հովհաննեսի արձանագրության մեջ մեծ շեշտ է դրվում մարդկության հանդեպ Հիսուսի դրսևորած սիրո, նրա խոնարհության օրինակի և որպես Մեսիա՝ Աստծու Թագավորության ապագա Թագավոր, նրա անձնավորության վրա։

«Առաքյալների գործերը» գրքի ներածություն

Վաղ քրիստոնյաները մեծ ջանքեր էին թափում բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ պատրաստելու համար։ Աստվածաշնչյան «Գործեր» գիրքը կարող է ավելացնել ծառայության հանդեպ մեր նախանձախնդրությունն ու եռանդը։

«Հռոմեացիներ» գրքի ներածություն

Այս տեսանյութում ուշադրություն է դարձվում Եհովայի անկողմնապահությանը և Հիսուս Քրիստոսին հավատալու կարևորությանը։

«1 Կորնթացիներ» գրքի ներածություն

Պողոսը Աստծու կողմից ներշնչված իր նամակում խոսում է միասնության, բարոյական մաքրության և հարության հանդեպ հավատի մասին։

«2 Կորնթացիներ» գրքի ներածություն

Եհովան՝ «ամենայն մխիթարության Աստվածը», զորացնում և ուժ է տալիս իր ծառաներին։

«Գաղատացիներ» գրքի ներածություն

Գաղատացիներին ուղղված Պողոսի նամակը նույնքան գործնական է այսօր, որքան այն ժամանակ, երբ գրվեց։ Այն կարող է օգնել բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին հավատարիմ մնալու Աստծուն։

«Եփեսացիներ» գրքի ներածություն

Սուրբ ոգու ներշնչմամբ գրված այս նամակն ընդգծում է Աստծու նպատակը՝ խաղաղություն և միասնություն հաստատել Հիսուս Քրիստոսի միջոցով։

«Փիլիպպեցիներ» գրքի ներածություն

Փորձությունների ներքո անսասան մնալով՝ կարող ենք ամրացնել ուրիշներին։

«Կողոսացիներ» գրքի ներածություն

Մենք կարող ենք հաճեցնել Եհովային՝ կիրառելով մեր սովորածը, մեծահոգաբար ներելով միմյանց և ընդունելով Հիսուսի դիրքն ու հեղինակությունը։

«1 Թեսաղոնիկեցիներ» գրքի ներածություն

Մենք պետք է հոգևորապես արթուն մնանք, «հավաստիանանք ամեն ինչում», «անդադար աղոթենք» և քաջալերենք իրար։

«2 Թեսաղոնիկեցիներ» գրքի ներածություն

Պողոսը շտկում է Եհովայի օրվա գալու հետ կապված սխալ կարծիքը և հորդորում եղբայրներին հաստատ կանգնել հավատի մեջ։

«1 Տիմոթեոս» գրքի ներածություն

Պողոսը «1 Տիմոթեոս» նամակը գրեց ժողովի կազմակերպչական հարցերի վերաբերյալ ցուցումներ տալու և կեղծ ուսմունքներից ու փողասիրությունից հեռու մնալու մասին նախազգուշացնելու նպատակով։

«2 Տիմոթեոս» գրքի ներածություն

Պողոսը Տիմոթեոսին հորդորում է ամբողջովին կատարել իր ծառայությունը։

«Տիտոս» գրքի ներածություն

Պողոսը Տիտոսին գրած իր նամակում խոսում է Կրետեի ժողովներում ծագած խնդիրների մասին և թվարկում երեցների համար սահմանված չափանիշները։

«Փիլիմոն» գրքի ներածություն

Այս կարճ, բայց ազդեցիկ նամակը խոնարհության, բարության և ներողամտության մասին գործնական դասեր է պարունակում։

«Եբրայեցիներ» գրքի ներածություն

Քրիստոնեական երկրպագությունը հիմնված է այնպիսի բաների վրա, որոնք ֆիզիկական տաճարից կամ կենդանական զոհերից շատ ավելի մեծ են։

«Հակոբոս» գրքի ներածություն

Հակոբոսը պատկերավոր խոսքերի միջոցով քրիստոնեական կարևոր սկզբունքներ է սովորեցնում։

«1 Պետրոս» գրքի ներածություն

Պետրոսի առաջին նամակը մեզ հորդորում է ակտիվ լինել և մեր ամբողջ հոգսը Աստծու վրա գցել։

«2 Պետրոս» գրքի ներածություն

Պետրոսի երկրորդ նամակը մեզ հորդորում է հավատարիմ լինել, մինչ սպասում ենք նոր երկնքին ու նոր երկրին։

«1 Հովհաննես» գրքի ներածություն

Հովհաննեսի նամակը նախազգուշացնում է մեզ նեռերի հայտնվելու մասին և օգնում տեսնելու, թե ինչը պետք է սիրենք և ինչը՝ ոչ։

«2 Հովհաննես» գրքի ներածություն

Հովհաննեսի երկրորդ նամակը հիշեցնում է մեզ, որ պետք է շարունակենք քայլել ճշմարտության մեջ և զգուշանանք խաբեբաներից։

«3 Հովհաննես» գրքի ներածություն

Հովհաննեսի երրորդ նամակից հրաշալի դաս ենք սովորում քրիստոնեական հյուրասիրության մասին։

«Հուդա» գրքի ներածություն

Հուդան ջրի երես է հանում այն մարդկանց խարդախ ճանապարհները, որոնք փորձում են խաբել և ապականել քրիստոնյաներին։

«Հայտնություն» գրքի ներածություն

«Հայտնություն» գրքի տպավորիչ տեսիլքները ցույց են տալիս, թե Աստծու Թագավորությունը ինչպես կիրագործի մարդկության և երկրի վերաբերյալ Աստծու նպատակը։

Աստվածաշնչի ներածություն

Իմացիր, թե յուրաքանչյուր գիրք ինչպես է ընդգծում Աստվածաշնչի գլխավոր թեման. այն է՝ Հիսուս Քրիստոսի ղեկավարած Թագավորությունն ինչպես է սրբացնելու Եհովայի անունը։

Ձեզ գուցե հետաքրքրեն