Անցնել բովանդակությանը

Աստվածաշունչը մարդկայի՞ն իմաստության արդյունք է

Աստվածաշունչը մարդկայի՞ն իմաստության արդյունք է

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչը, որը հայտնի է նաև որպես Սուրբ Գիրք, պարունակում է շատ իմաստուն խոսքեր։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչն ինքն իր մասին. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3:16)։ Այս պնդմանը թիկունք կանգնող շատ ապացույցներ կան։ Նկատի առնենք հետևյալները.

  •   Ոմանք փորձել են կասկածի տակ դնել Աստվածաշնչի պատմականորեն ճշգրիտ լինելու փաստը, բայց հաջողության չեն հասել։

  •   Աստվածաշունչ գրողները եղել են անկեղծ մարդիկ, որոնք ազնվորեն են ներկայացրել փաստերը։ Ինչն էլ վստահություն է ներշնչում ընթերցողին։

  •   Աստվածաշունչը ունի մի գլխավոր թեմա, այն է՝ Աստված իրավունք ունի իշխելու և նա իրականացնելու է մարդկության առնչությամբ իր նպատակը երկնային Թագավորության միջոցով։

  •   Թեև գրվել է հազարավոր տարիներ առաջ, այն զերծ է ժամանակին լայնորեն ընդունված գիտական սխալ պատկերացումներից։

  •   Պատմական արձանագրությունները փաստում են, որ աստվածաշնչյան մարգարեությունները կամ կանխատեսումները իրականացել են։